Հունաստանի ԱԳՆ Նիկոս Դենդիասը այցելել է Թուրքիա ու բանակցություններ վարել թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո Մևլութ Չավուշօլուն և Դենդիասը համատեղ մամուլի ասուլիսով են ներկայացել, որի ժամանակ 2-ի կողմից հնչել են կո շտ հայտարարություններ: Հայտնում է «Էրմենիհաբեր»-ը: Չավուշօղլուն հայտարարել է՝ Անկարան կողմ է, որ Հունաստանի

հետ վ իճելի հարցերը լուծվեն կառուցողական բանակցությունների միջոցով, բայց Թուրքիան դեմ է, որ 3-րդ երկրները միջամտեն այդ պրոցեսին: Հունաստանի ԱԳՆ Դենդիասը քն նադա տել է Թուրքիային Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հանդեպ վարած քաղաքականության խնդիրներում։ «Եթե Անկարան շարունակի խախ տել մեր

ինքնիշխանության իրավունքները, ուրեմն օրակարգի մեջ կհայտվեն նաև պատ ժամիջnցները»,- ասել է Հունաստանի ԱԳՆ Դենդիասը և հավելել. «Մեր հարաբերությունների զարգացման նախապայմանը սա է. վերջին ժամանակաշրջանում խախ տումները կտ րnւկ աճել են և վերջիններս խան գարող հանգամանք են հանդիսանում վստահության մթնոլորտի հաստատման համար»։ Մևլութ

Չավուշօղլուն, պն դելով, որ Թուրքիան չի խախ տում Հունաստանի ինքնիշխանության իրավունքները, պատասխանել է. «Թուրքիան կարող է պաշ տպանել Կիպրոսի թուրքերի, ինչպես նաև իր իրավունքները Արևելյան Միջերկրականում: Մեր կողմից արվող քայլերն էլ մի տված են պաշ տպանելու մեր իրավունքները»: Հունաստանի ԱԳՆ Դենդիասն ասել է, որ պետք է երկու երկրները շարունակեն միասին ապրել ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի հիմնարար իրավունքների և

Եվրոմիության սկզբունքների շրջանակում: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ կկարողանան վեր ացնել վերջին 20 տարիների ընթացքում շարունակվող բացասական մթնոլորտը: «Մենք դրական ենք համարում Թուրքիայի և Հունաստանի միջև երկխոսության ալիքների աշխուժացումը և հուսով ենք, որ բոլոր վի ճելի խնդիրները կարելի է լուծել այդ կերպ։ Հարկավոր է խուս ափել վերջնագրերի և սա դրանքների ոճով խոսելուց։ Մենք կողմ

ենք Միջերկրական ծովի մեջ ծովային գոտիների արդարացի բաժ անմանը։ Մենք Առաջարկել ենք կոնֆերանս անցկացնել ու սպասում ենք պատասխանի։ 3-րդ երկրների միջոցով լուծում փնտրելը դա սխ ալ մոտեցում է», – նշել է Չավուշօղլուն։ Հույն նախարարը պահ անջել է, որ Թուրքիան հրա ժարվի նաև Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և ինքնիշխանության սկզբունքները ոտ նահ արող

գործողություններից և վարքագծից: Անդրադարձ
կատարելով ապրիլի 14-ին Կոստանդնուպոլսի հունաց պատրիարք, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ ղեկավար Բարդուղիմեոսի հետ ունեցած հանդիպմանն, Հունաստանի ԱԳՆ Դենդիասը ասել է, որ պատրիարքն իրեն ներկայացրել է Թուրքիայում հույն փոքրամասնության խնդիրները և հավելել. «Առիթ ունեմ հայտնելու, որ Հունաստանում մու սուլման փոքրամասնություն կա: Լոզանի

պայմանագրի համաձայն՝ այստեղի (Հունաստանի-խմբ.) փոքրամասնությունը մու սուլման է: Ոնց
գիտես (դիմել է Մևլութ Չավուշօղլուին-խմբ.) Թուրքիան ստորագրել է Լոզանի պայմանագիրը: Կարող է դա Թուրքիային դուր գալ, կամ չգալ, սակայն Լոզանի պայմանագիրն այսօր գործում է և շարունակում է գործել»: Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ իրենց համար ծայ րաստիճան անընդունելի են Հունաստանի կողմից Թուրքիայի հասցեին ուղղված մե ղադրանքները: «Դրանից զատ, մենք

Թուրքիայում հույն ուղղափառ փոքրամասնությանը որպես հույն ուղղափառ ենք ընդունում, սակայն դուք նրանց, ովքեր իրենց ասում են՝ «ես թուրք եմ», կամ ասում եք՝ «ոչ, դու թուրք չես, մենակ մու սուլման ես»: Դա ոչ մարդկային է, և ոչ էլ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»,-նշել է Մևլութ Չավուշօղլուն։ Հունաստան ԱԳ ղեկավարը նաև ասել է, որ Անկարան չի ընդունում Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիան

(UNCLOS), նաև հիշեցնելով, որ հիշյալ կոնվենցիան հաստատված է ԵՄ-ի կողմից: Դենդիասը Հունաստանի մտահ ոգություններն է հայտնել Քարիյե անունով հայտնի Խորի Սուրբ Ամենափրկիչ հունական եկեղեցին և Սուրբ Սոֆիայի տաճարը մզ կիթների վե րածման համար, և հույս հայտնել, որ Անկարան կփոխի իր որոշումները: Ինչ վերաբերում է Եվրոմիության Թուրքիայի անդամակցության թեմային, Դենդիասն ակնարկել է, որ եթե Անկարան ուզում է

Եվրոմիության անդամ դառնալ, ապա պետք է ընդունի ՄԱԿ-ի կոնվենցիան: Հույն և թուրք նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Կիպրոսի հարցի շուրջ հանդիպման շրջանակի մեչ, որը նախատեսված է ապրիլ ամսի վերջին Ժնևում։ «Մենք կշարունակենք հարաբերությունների զարգացման ուղղության վրա աշխատել։ Կարևոր ենք համարում չվերթերի

վերսկսումը և սահմանի բացումը առևտրի զարգացման համար», – ասել է թուրք նախարարը։
Նա հավելել է, որ Անկարան ուզում է Հունաստանի հետ երկխոսությունը շարունակել առանց նախապայմանների և հարաբերություններ զարգացնել երկխոսության միջոցով, ոնց հարևաններ ու դաշնակիցներ: Իր հերթին Հունաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ թեպետ Հունաստանը ուզում է դրական օրակարգով առաջ շարժվել, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ իրենց արտաքին քաղաքականության այժմյան տեսակետները և թեզերը կփոխվեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *