Ընկերս ռեստորանների ցանց ունի Կիևում. Ասեց, որ աշխատակիցները կանոնները խա խտելու դեպքում տու գանվում են և գումարը քցում են հատուկ դրված արկղի մեջ։ Պարզվեց ամեն ամսվա վերջում այդ հավաքված գումարը… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանն իր էջում գրել է. Շատ հետաքրքիր էր։ Երեկ Կիևի գեղատեսիլ վայրերից մեկում Vladimir-ի հետ նստած ընթրում էինք։ Ընկերս Կիևում ռեստորանների ցանց ունի։ Պատմում էր, թե ոնց ջանքեր չի խնայում, որպեսզի ուկրաինացիները իր բիզնեսի միջոցով ճանաչեն և

հարգեն հայերին, թե ինչքան է ուշադրություն դարձնում որակին և սպասարկմանը, քանի որ ցանկացած օգտվող հասկանում է, որ գործ ունի հայի հետ, իր ֆիրմայի անունը ամեն բան ասում ա՝ Շաշլիկյան… Բայց պատմությունս այլի մասին է։ Մեկ էլ խոսքի մեջ ասեց, որ աշխատակիցները կանոնները խա խտելու ժամանակ տու գանվում են

ու հենց նույն պահին կանխիկ գումարը քցում են ամեն ռեստորանում հատուկ դրված արկղի մեջ։ Մի տեսակ տարակուսած նայեցի ընկերոջս դեմքին։ Դե մտածում եմ, այ քո ցա վը տանեմ, բա նոր ասում էիր ամեն բամ անում ես, որ ուկրանիացիները հարգեն հայերին ու չեմ կածում իրենց տու գանելով (չէ որ աշխատակիցներն էլ են ուկրանիացիներ)

կարելի է հարգանք ձեռք բերել։ Մտա հոգությունս չէի հասցրել հայտնել, պարզվեց յուրաքանչյուէ ամսվա վերջում այդ հավաքված գումարը, նույն ուկրանիացի մենեջերները փոխանցում են մանկատան երեխաներին բուժող հիվանդանոցին։ Կոորպորատիվ սոցիալական պատասխանատվության հզոր դրսևորում ու նաև նպաստում ֆիրմայումդ կարգ և

կանոնի կայացման։ Ի միջայլոց ես մտածում էի ու դա բնական էր, որ աշխարհի ամենահամով խորովածը տալիս են ՀՀ-ում, պարզվեց մերոնց իրական մրցակից կա ու դա Կիևում ա, որ լինենք այստեղ այցելեք Շաշլիկյան ռեստորաններից մեկն ու մեկը ու հաճելի կզարմանաք! Հ. Գ. Գալիս եմ, ընտրությունների օրը անպայման երկրումս եմ լինելու։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *