Լուրջ, հավասարակշ ռված, զուսպ, հումորով, խաղաղ. այսպես է նկարագրում արցախյան պատ երազմում զո հված 19-ամյա ժամկետային զի նծա ռայող Արմեն Գրիգորյանի մայրը հերոս որդուն: «Շփվող էր, ուրախ… հիմնական դպրոցն ավարտեց, հետո ավագ դպրոցն ավարտեց, ընդունվեց բուհ . 3 միջավայրից էլ գոհ էր, շատ ընկերներ ուներ. համադասարանցիները միշտ գնում-գալիս էին մեր տուն: Այժմ Արմենի գե րեզմանին են այցելում

դասընկերները և ընկերները: Պատ երազմը երբ սկսվեց, Արմենիս 2 ամիսն էլ չէր լրացել, որ զո րակոչվել էր բանակ: Մատաղիսում էր ծա ռայում, չէր դժ գոհում ծա ռայությունից: Հարմարվել էր ծառ այությանը, որ հարցնում էինք՝ հե՞շտ է արդյոք ծառ այությունը, ասում էր՝ ամեն ինչ հանգիստ է, լավ է: Ասում էր՝ եթե դու քեզ հանգիստ պահես, քեզ բան ասող չի լինի, քեզ կհարգեն էլ, կսիրեն էլ: Ծառ այակից ողջ մնացած ընկերները պատմում են, թե ինչքան դուխով է եղել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է ժամկետային զի նծա ռայող Արմեն

Գրիգորյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:Տիկին Գայանեն պատմում է, որ իր որդին հեշտ էր մարդկանց հետ լեզու գտնում, շփվում էր բոլորի հետ:Նրա խոսքով՝ Արմենն անգամ պատ երազմի օրերին հումորի զգացումը չէր կո րցրել: «Վերջին անգամ հոկտեմբերի մեկին էր զանգել… հարցրի՝ Արմեն ջան, ո՞նց ես, ասաց՝ մամ ջան, ամեն ինչ ոնց որ դեպի լավն է գնում: Որդիս զո հվել է հոկտեմբերի երեքին: Իրականում էդ ամեն ինչը

ասում էր մեզ հանգստացնելու համար: Ծիծաղելով ասում էր՝ մամ, գիշերը կրա կոցները տոնածառի էֆեկտ են տվել: Միգուցե վա խեցել է, սակայն երբեք մենք դա չենք զգացել: Ասում էր՝ մամ ջան, ես իմ տեղում եմ, ինձ չեն տեղափոխել: Ծա ռայակից ընկերները պատմում են, որ ռի սկով է եղել:Դա ժան ց ավ է, Արմենը իմ երկրորդ որդին է, որ կոր ցրել եմ: Ինձ հերոս պետք չէ, ինձ իմ երեխեն է պետք: Ինչ էլ ասեն, դրանք դատարկ

սփո փանքներ են… Արմենը ոչ միայն իմ կոր ուստն էր, այլ բոլորի:Ասում էր՝ մամ ջան, բանակից գամ, կայնքդ լրիվ կփոխեմ, երևի նկատի ուներ, որ կամուսնանա, ու իմ մյուս որդու մ ահը կսփոփվի: Չգիտեմ՝ ինչ նկատի ուներ, սակայն ասում էր:Արմենը բոլորին համախմբում էր, եթե մի տեղում Արմենը չլիներ, ուրեմն այդտեղ դատարկ էր, իր տեղը երևում էր»,- շարունակում է գյումրեցի հերոսի մայրը:Արմեն Արթուրի Գրիգորյանը ծնվել է 2001 թվականի հունվարի տասնութին Գյումրիում:

Երևանի գեղարվեստի ակադեմիայի ուսանող էր, ուսումը կիսատ թողնելով՝ զո րակոչվել է բանակ՝ 2020թ. օգոստոսի երեքին: Ծա ռայությունն անցել է Արցախի Մատաղիսի զո րամասում:Սեպտեմբերի քսանյոթից կռ վել է թուրք-ադրբեջանական ստ որաբա ժանումների դեմ, չի ըն կրկել. հերոսաբար զո հվել է հոկտեմբերի երեքին: Տիկին Գայանեն ասում է՝ այս պահին իրենց ցա վը ոչինչ չի կարող

մե ղմել, սակայն միջնեկ տղային, ով նույնպես մասնակցել է արցախյան պատ երազմին, ամուսնացրել է, ու ամեն հույս հիմա կապված է դեռ չծնված, բայց Գրիգորյանների ընտանիք ուրախություն բերող փոքրիկների հետ:
«Փոքրիկներն ուղղակի մխիթարանք կլինեն մեզ համար, սակայն չեմ հավատում, որ Արմենս է վերածնվելու: Ճիշտ է, էլի կապրեմ, և կյանքն էլ կշարունակվի իրենց համար»,- եզրափակեց արցախյան պատ երազմում զո հված ժամկետային զի նծա ռայող Արմեն Գրիգորյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *