Հրուկ Մկրտչյանն իր էջում գրել է. Հեսա պատմեմ , թե ինչքա՜ն «ԼԱՎ» էր Քոչարյանի ժամանակ)
Փոքր եմ եղել, ճիշտ ա շատ բան չեմ հասկացել, սակայն հիշում եմ ։ 5 հոգուց բաղկացած ընտանիքին միակ կերակրողը հայրս էր։ Ծա ռայում էր Հայոց բանակում, Ավագ ենթասպա էր։
Բացի դա էլ Արցախյանի ժամանակ էլ մեր դի րքերում է եղել, զո րքին սննդով է մատակարարել։

Միևնույն ժամանակ զո րքի միակ դերձակն է եղել և զո հվածների հագուստներն է կարգավորել։ Չեմ մոռանա երբեք էն տարիները, երբ միայն ուտելիքի գումար ունեինք և ձմռան փայտ առնելու համար։ Եւ դա հայրս չէր կարող անել միայն զի նվորականի խղ ճուկ աշխատավրձով։ Չեմ մոռանա , երբ խանութ էինք մտնում, հասարակ մի փոքրիկ կոնֆետ էինք

տեսնում մամային հայացքով հասկացնում էինք , որ դրանից ենք ուզում և մաման էլ էդ պահին իր հայացքով էր հասկացնում, որ փողը չի հերիքում կողքից նման բաներին փող տալու համար։
Եւ այժմ խանութում էդ նույն կոնֆետին նայելիս հասկանում եմ, թե ի՜նչ չնչին գումար ա ուղղակի դա եղել։ Չեմ մոռանում նաև էն, երբ

բարձրաստիճան պա շտոնյա հայրերի երեխաները, ամեն օր դպրոց էին գալիս մի օր հագուստով, իսկ ես կրում էի նախորդ տարվա հագուստս։ Սակայն մեկ ա, չէի չա րանում։ Քսան տարուց ավել բանակում ծա ռայելով՝ հայրս միայն անցյալ տարի հասկացավ թե ի՞նչ է պարգևավճարը։ Եւ էնքա՜ն ուրախ էր։ Չէ, գումարը չէր պատճառը

ուրախանալու, այլ էն գնահատված լինելը, որը շատ տարիներ չի զգացել։ Չէ ժողովուրդ , շաա՜տ լավ էր էն ժամանակ։ Երբ փողոցի մեջտեղում, օրը ցերեկով զե նք էին հանում փող և պա շտոն չունեցող մարդկանց վրա և մնում անպ ատիժ։
Ուղղակի շատ լավ էր….

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *