ՀՀ վարչապետի պաշ տոնակատար, «ՔՊ» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է, և ժամանակն է վերականգնել հանրային ու ազգային միասնությունը: «Արձանագրենք, որ Հայաստանի ժողովուրդը

խոսեց, և ժողովուրդը կա յացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է. այն ձևակերպվել էր դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց արձանագրենք, որ տեղի ունեցավ այն, ինչը կան խատեսվում էր: Իսկ կան խատեսվում էր, որ Հայաստանի քաղաքացին այս ընտրություններում անխու սափելիորեն հաղթելու է: Եվ ես ցանկանում եմ ևս 1 անգամ իմ շնորհակալության և խոնարհումի խոսքերն

ասել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որ այս դա ժան փորձությունների միջով անցնելով մենք կրկին վերգտանք իրար որպես մի ամբողջություն, ու ահա հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՔՊ» կուսակցության կենտրոնական գրասենյակում համակիրների հետ հանդիպմանը ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց,

որ ՀՀ-ի ժողովուրդը վերջին 3 տարվա ընթացքում արեց 2-րդ հեղափոխությունը, ու եթե առաջինը ոչ բռ նի, թավշյա ժողովրդական, հեղափոխությունն էր, 2021 թվականին տեղի ունեցավ կրկին ոչ բռ նի, կրկին ժողովրդական, սակայն այս անգամ արդեն պողպատյա հեղափոխությունը: «Եվ ինչ պայմանավորվել ենք, այդ բոլոր պայմանավորվածությունները հատիկ-հատիկ ի կատար կածվեն անխու սափելիորեն և անբե կանելիորեն, քանզի այդ բոլոր

պայմանավորվածությունները, որ իրականացվել են «ՔՊ» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այլևս ժողովրդի կամքն են, և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի: Նա նաև ավելացրեց, որ Հայաստանում ընտրությունների կե ղծման էջը փակված է անշ րջելիորեն: «Բնականաբար, այս ընթացքում մեր իրավապահ մա րմինները

կարողացան բավականին արդյունավետ գործել ընտրակա շառքների ու այլ ընտրակե ղծիքների դեմ: Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ ոստիկանությանը, ԱԱԾ-ին այդ դժ վար առաքելությունը իրականացնելու համար: Մենք ելնում ենք այն կանխ ավարկածից, որ այդ երևույթները իսպառ վեր ացնել և չե զոքացնել, բնականաբար, հնարավոր չի եղել, ու այնուամենայնիվ, դրանք որոշակի ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա ունեցել են:

Բայց , ընդհանուր առմամբ, որ Հայաստանում անշրջելիորեն փակված է ընտրությունների կե ղծման էջը, և Հայաստանում իշխանությունը այլևս ձևավորվելու է միայն և միայն ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, կարծում եմ անե րկբա և հասկանալի է բոլորիս»,- ասաց Փաշինյանը: Նա
հավելեց՝ եկել են մի հանգրվանի, երբ պետք է զբաղվեն ազգային ու հանրային միասնությունը վերականգնելու խնդրով: «Ցանկանում եմ ասել, որ հենց առաջիկա օրերից մենք քաղաքական

կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային նե րուժի կոն սոլիդացման հետագա հնարավորությունների մասին: Մենք նաև քայլեր կձեռնարկենք մեր երկրում գործարար,
մշակութային, գիտական առողջ ուժերը կառավարության շուրջ համախմբելու և մեր երկրի և պետության առջև ծառացած խնդ իրների լուծմանը ներգր ավելու հարցում: Սա շատ էական

արձանագրում է, որ ՀՀ ժողովուրդը ՔՊ-ին տվել է մանդատ առաջնորդել երկիրը, սակայն էլի եմ ասում՝ մենք առավելագույնը կանենք քն նարկելու և մեր ման դատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները և ՀՀ-ում իսկապես օրենքի ու իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և ազգային համաձայնություն ձևակերպելու համար»,- ասաց Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *