Նարեկ Սարգսյանը գրում է. Ի՞նչ ցույց տվեցին ընտրությունները: Սառը արձանագրումներ: 1. Ընտրությունները արդար են անցել: Այն, ինչ տեղի էր ունենում 2003 թվականին , 2008 թվականին , կամ 2013 թվականին , երբ գլխիվ այր շ ուռ էին տալիս ընտրության իրական արդյունքները, տեղի չի ունեցել: Հայ Ժողովրդի կամքը արտահայտված է

ընտրության արդյունքներով: Սա մի բան է, որի մասին մի ամբողջ սերունդ երազել է: Սա արժեք է՝ քսանամյա մա քառումի գնով ստացված: Ինձ համար ժողովրդի ազատ ընտրությունից թանկ բան չկա: 2. Այս ընտրություններով Հայ Ժողովուրդը արտահայտել է իր ազատ ապրելու ցանկությունը: ԸՆտրության միջոցով Հայ ժողովուրդը ասել է, որ իր համար նախևառաջ կարևոր է ազատ ընտրության իրավունքը, հետո նոր միայն որևէ այլ բան:

Նույնիսկ ստ որացուցիչ պա րտությունից հետո Ժողովուրդը ընտրել է այդ պար տության պատասխանատուին՝ միայն մի բանի համար: Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն ընդ դիմության, չի սպ առնում Հայ ժողովրդի՝ ազատ ընտրության հետագա իրականացմանը: 3. Հայ Ժողովուրդը բնազդաբար ընտրություն է կատարել 2 ուժերի միջև: Մենք, ըստ էության ունեցել ենք նախագահական

ընտրությունների 2-րդ փուլի նման մի բան: Այն, որ մնացած բոլոր ուժերը հավաքել են չնչին %-եր ու չեն հաղթահարել շեմը՝ («Պատիվ ունեմը» խորհրդարան է մտնելու որպես ամենաշատ ձայներ հավաքած 3-րդ ուժ), նշանակում է ընդամենը մի բան՝ ժողովուրդը բնազդաբար ցանկացել է չփո շիացնել իր ձայները: Հետևաբար ազնիվ ուժերի քիչ ձայն ստանալը չպետք է ուղիղ կերպ հասկացվի:

4. Ռոբերտ Քոչարյանին հաջողվել է ստանձնել 2-րդ ուժի դերը: Ես խորը համոզմունք ունեմ, որ Քոչարյանը երբեք Հայաստանում այսքան իրական ձայն չի ստացել, որքան այս ընտրություններում: Ո՛չ 1998 թվականին, ո՛չ 2003 թվականին Քոչարյանը լուրջ ձայներ չի ստացել, քանզի ընտրությունների արդյունքները լիակատար կե ղծվել են: Այս անգամ կրկին համոզմունք ունեմ, որ Քոչարյանը մաս սայաբար ընտրակա շառք է բա ժանել ու նրա

արդյունքները շեշտակի պակաս կլինեին, եթե բացահայտվեին կաշ առքի բոլոր դեպքերը: Միաժամանակ Քոչարյանը իր օրինական քարոզչության միջոցով հասել է այն, որ ստացել է Նիկոլին չ արիք համարող քաղաքացիների մեծ մասի քվեները: Մեր պա րտքն է ի գիտություն ընդունել ժողովրդի ուղերձը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *