3 տարվա մեջ մենք տեսանք, թե ինչ կատարվեց մեր պետության հետ՝ պատ երազմ, տարածքային կորուստներ, կորոնավիրուսյան համաճարակ, տնտեսական ու սոցիալական շատ խնդիրներ: Հետաքրքիր է, դուք ի՞նչ էիք արել

հայ ժողովրդին, որ այս ամեն ինչից հետո հայ ժողովուրդը իրենց քվեն նորից տվեցին այս իշխանության, որ այսքան դժ բախտություն էր բերել մեր ժողովրդի գլխին: Ի՞նչ էիք արել, որ չկարողացան ձեզ ներել: Անդրադարձ կատարելով Factor.am-ի լրագրողի այս հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի

վարչապետի թեկնածուն՝ Ռոբերտ Քոչարյանը ասաց հետևյալը. «Ձեր հարցադրումը ինձ համար անհասկանալի է։ «Հայաստան» դաշիքն այսօր իր քվեներով 2-րդն է, սա նշանակում է շատ լուրջ կարգավիճակ պետությունում: «Հայաստան» դաշինքի ձևավորումից հետո բոլորովին փոխվեց ընդդիմադիր դաշտը: Սա մեր

ազդեցության ու մեր կշիռի արտահայտությունն է, սա պիտի գնահատել… Մենք հնարավորություն ունենք առավել ակտիվ աշխատելու, և դուք կտեսնեք, թե մեր կշիռն ուր է հասնելու»: Ճշտող հարցին, թե արդյո՞ք չէր արել մի նման բան, որի համար հայ ժողովուրդը այդպիսի ձայն չի տվել իշխանություն

ձևավորելու համար, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Անկեղծ ասած, ձեր հարցը չեմ հասկանում: Ես կարող եմ ասել, թե ես ինչ եմ արել… ամբողջ Հայաստանն ենք կառուցել, մեր արածը մարդկանց հիշեցրել ենք ու ստացել ենք ձայների քսանմեկ տոկոսը»: Մանրամասները կարող եք դիտել ստորև տեսանյութում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *