Արամ Գեվորգյանը գրում է. Հունիսի տասնութին այս պատ երազմում զո հված Շանթ Նավոյանի գրքի շնորհանդեսին էի։ Շանթի մասին ես ձեզ պատմել էի։ 19 տարեկան էս տղեն իր նոթատետրում գրառումներ էր անում անգամ պատ երազմի օրերին, հր ետակո ծության տակ։ Գրքի վերջում ծնողները հավաքել և հրատարակել էին նաև Շանթի մասին գրառումներ արած տարբեր մարդկանց և

կազմակերպությունների մտքերը։ Մեծ պատիվ էր դրանց շարքում տեսնել նաև իմ՝ Շանթի մասին փետրվարի տասներեքին արված գրառումս։ Այդ օրը Եռաբլուրում անսովոր լուսավոր էր ու ես նկար էի տեղադրել և գրել. «Այս պատ երազմում զո հված Նավոյան Շանթը մի առիթով գրել էր. «Երբ լույսը մե ռնի, հանգիստ կսպասենք նրա ծնունդին խա վարի միջից, մենք լույս կդառնանք, որ երբ որ պետք գա՝ հան գենք, առանց հարցնել ինչից, կամ ինչի»։

Եռաբլուրում միշտ, իսկ այսօր՝ առավել ևս, արտասովոր լուսավոր է։ Լույս էիք, լույս դառաք, տղերք…»։ Մենք որքան էլ պատմենք Շանթի մասին, միևնույնն է, իրենից լավ դա չենք անի։ Տարբեր մտքերի և էսսեների իր այս ժողովածուում Շանթը դա իդեալական է արել։ Մտածում ես. «19 տարեկան տղեն էս ինչքա՞ն բան ա հասկացել կյանքից, էս ինչքա՞ն հասուն ա եղել իր տարիքի

համեմատ, որ չի զլ ացել և կիսվել է մեզ հետ իր մտքերով, որոնք հաճախ նաև ուսուցողական նշանակություն ունեն։ Մենք անգամ էս տարիքում էդքան բան չենք հասկանում, որքան Շանթը հասկացել ա տասնվեց-տասնյոթ տարեկանում»։
Չգիտեմ, դժ վար ա ամեն անգամ տղերքի մասին անցյալով խոսելը։ Մեզնից մի ողջ ոսկե սերունդ հեռ

ացավ և ես չեմ պատկերացնում, թե ինչպես ենք լրացնելու այս դատարկությունը։ Երևի երբեք էլ չկարողանանք… Մեզ մնում է միայն արժանի լինել էս տղերքի զո հաբերությանը, ապրելով՝ ապրեցնենք իրենց անունը և գործը։ Շանթը զո հվեց հոկտեմբերի տասին, երբ 1-ին անգամ հրադ ադար հայտարարվեց, սակայն թշ նամին այդպես էլ այն չպահեց։ Նա զո հվեց իր 9 ընկերների հետ միասին…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *