Արցախում ադրբեջանական ագր եսիան ետ մղ ելիս զո հված քսան տարեկան Արմեն Գեղայրի Աղեկյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասից էր։ Նրա զո րացրվելուն 3 ամիս էր մնացել…: «Արմենը շատ համեստ, ընկերասեր, մեծին հարգող, շատ լավ տղա էր, նուրբ հումոր ուներ… Տան ամենափոքրն էր, մոր և

տատիկի հետ էր ապրում, 3 քույր ունի, երեքն էլ ամուսնացած են: Արմենը 2 տարեկան է եղել, երբ հայրը ավտով թարից մա հացել է»,- 168.am-ի հետ զրույցի ժամանակ պատմեց Արմենի մորաքրոջ տղան՝ Էդվարդ Մանուկյանը: Արմենը դպրոցը ավարտել և ընդունվել էր Գավառի պետական համալսարան, սակայն չհասցրեց դասի գնալ՝ զո րակոչվեց. «Նաև սպորտն էր շատ սիրում, սպորտսմեն տղա էր, հունահռոմեական ըմբ շամա րտով էր զբաղվում, մարզում առաջին տեղը, ՀՀ-ի մասշտաբով էլի՝ 1-ին, 2-րդ տեղերը: Ընդունվեց

համալսարան՝ հաշվապահական հաշվառում բաժին, պիտի գար՝ նոր սկսեր դասերը: 2019 թվականի հունվարի 11-ին էր զո րակոչվել, այս հունվար ամսին պետք է վերադառնար: Ես էլ եմ սպա, զանգել եմ իրեն, փորձել ինչ-որ բաներով օգնել, բայց ամեն անգամ ասում էր՝ ամեն ինչ լավ է, ամեն բան նորմալ է: Իմ սպա ընկերները գնացել,

իրեն ասել էին՝ Արմեն ջան, ի՞նչ է քեզ անհրաժեշտ, ինչի՞ կարիք ունես, էլի պատասխանել էր՝ ամեն բան լավ է, իրեն շատ լավ էր զգում բանակում: Արմենը շատ պարգևատրումներ ու պատվոգրեր ուներ, այդ թվում՝ «Բանակի գերազանցիկ» և «Մար տական հերթապահություն» կրծքանշաններ: Շատ լավ զի նվոր է եղել, սերժանտ էր՝ դասակի հրամ անատարի տեղակալ»: Արմենը շատ նպատակներ ու

երազանքներ ուներ՝ հետ գալ և ուսումը շարունակել, հաջողություններ գրանցել նաև սպորտի ոլորտում, բայց կար նաև ավելի էական նպատակ. «Ինքն ընտանիքի մարդ էր, ցանկանում էր իր ընտանիքը կազմեր ու լավ հայր լիներ…»: Էդվարդն ասաց, որ Արմենը վերջին անգամ մոր հետ է խոսել զո հվելnւ օրը. «Հոկտեմբերի 8-ի ցերեկն իր մայրիկի հետ է խոսել, ասել է՝ ամեն ինչ նորմալ է, մեր ժողովրդի

համար է: Ոչ մի տրտ նջոց չի եղել Արմենի կողմից, մինչև վերջ կանգնելու պատրաստ կռ վում էին: Ինքը լավ գիտեր, թե որտեղ է գտնվում, ինչի համար է գտնվում, ու մինչև վերջ պատրաստ կանգնել է «Ոչ մի քայլ հետ» նշանաբառով, թե՛ ինքը, թե՛ իր անձնակազմը»: Արմեն Աղեկյանը հու ղարկավորվել է հոկտեմբերի 13-ին՝ իր հայրիկի կողքին: Նյութի աղբյուր՝ armpost.net

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *