Թուրքիայում գտնվող պատմական հայկական բնակավայրերում գանձ որոնող արկածախնդիրները վն ասել են Կայսերիում (Կեսարիա) գտնվող 18-րդ դարի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեպքի մասին ահազ անգել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմ ոկրատական

կուսակցության անդամ Գարո Փայլանը: Եկեղեցու ներսում 2 մետրանոց փոս առաջանալու փաստի առթիվ Փայլանը Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին հասցեագր ված հարցադրում է ուղարկել մեջլիս: Հարցադրման մեջ Փայլանը նշել է, որ հին հայկական եկեղեցին, չնայած որ այդ

տարածաշրջանի պատմական և մշակութային կարևոր կառույցներից է, 10-յակ տարիների անուշադրության հետևանքով մա տնված է բախտի քմահ աճույքին, իսկ այսօր դարձել է վան դալների և գանձ որոնողների հար ձակման թի րախ: Այս համատեքստում Փայլանը հարցրել է նախարարին, թե ինչո՞ւ եկեղեցին չի առնվում պաշ տպանության ներքո, ինչո՞ւ այն վն ասող անձանց դեմ հետաքն նություն չի սկսվում: Պատգամավորը նաև

հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է կառավարությունն անձայն մնում քրիստոնյաներին պատկանող մշակութային ժառանգության դեմ արկածախնդիր գանձ որոնողների գործողությունների դեմ, ինչո՞ւ դրանք չեն պաշ տպանվում: Քրդամետ կուսակցությունը ներկայացնող Փայլանը հետաքրքրվել է նաև, թե արդյոք նախարարությունը պատրաստվում է վերանորոգել Կայսերիի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *