Աստղ Գալեյանը գրում է. Արցախ գալու գիշերը սովորաբար չէինք քնում, ինձ թվում էր սիրտս անհան գստությունից և ուրախության զգացումից դուրս է թռ չելու։ Դեռ չլուսացած արդեն ավտոմեքենան ուղղություն է վերցնում դեպի Երևան-Սևան մայրուղի և դեպի Քարվաճառ։ Չէինք էլ զգում ոնց ենք հասնում Քարվաճառի անց ակետ, մի պահ

դադար և էլի շարունակում էինք մխ րճվելով առաջ գնալ Քարվաճառի լեռների միջով, հասնում Դադիվանք, պարտադիր կանգ էինք առնում, մոմ վառում,անփ որձանք ծա ռայություն և բարի վերադարձ մաղթում ԶԻ ՆՎՈՐՆԵՐԻՆ։ Առանց կանգ առնելու հասնում էինք Հադրութ։ Եւ հենց մեքենան կանգնում էր զո րամասի դիմաց մեքենայից ճտճ

տոցի ձայն էր գալիս, խե ղճը որ լեզու ունենար երևի կխոսեր և կասեր «այ անխ իղճներ գոնե մի քիչ դադարներով վարեիք» ։ Ու կարոտած ընտանիքը անհամբեր սպասում էր իր կարոտին, որ գրկեր և կարոտը հագեցներ բազում համույրներով։ Մայր, հայր, քույր մնացինք կիսատ։ Միխ գիտես հիմա քրոջդ համար համ մայր եմ , համ Մխիթար,

սակայն չպիտի այսպես լիներ, ախր քրոջդ դու էիր պետք,ամուր թիկունք, ախր նա անհամբեր սպասում էր քո գալուն, ախր դուք գեթ մի օր, մի ժամ անգամ վի ճած չկայիք։ Կարոտից խեղ դվում ենք Միխ։ Գուցե մի օր երբ Հադրութն էլի մերը լինի,մենք էլի գանք և անվերջ սպասենք զո րամասի դիմաց։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *