Անճարությունից դեպի անկո տրում պայ քար…
Ամեն երեկո Եռաբլուրում ինձ են մոտենում հերոսածին մայրեր ու բարևելով շշնջում հետևյալը… Կարին Տոնոյան ։ Կարին Տոնոյանը գրում է. Անճարությունից դեպի անկո տրում պայ քար։ Ամեն երեկո Եռաբլուրում ինձ են մոտենում հերոսածին

մայրեր և բարևելով շշնջում. — Շնորհակալություն, որ այդքան ուժեղ եք, մեր տեղն էլ պայ քարեք, ես այդքան ուժեղ չեմ… — Ինձ համար միևնույն է վաղվա ճակատագիրը….. եթե որդիս չկա, մնացածն էլ կարևոր չէ…. — Ես չեմ կարողանում ապրել, ուր մնաց պայ քարել…. — Ի՞նչ անենք, ասեք, վր եժը մթ ագնել է ուղեղս, սիրտս,

հոգիս….ոչինչ չեմ ուզում վր եժից բացի… — Ի՞նչ իմաստ ունի էլ ապրելը, երբ մեր երեխեքի կյանքն էլ, մա հն էլ արժեզր կեցին…. …. ու շարունակվում է Հայրենիքին զավակ տված հերոսածին մայրերի անտ երության և անճա րության սգ ահանդեսը….. Եվ ուզում եմ շշնջալ և գո ռալ միաժամանակ. — Ես բոլորովին էլ ուժեղ չեմ, քույրեր, իմ սիրտն էլ ձեր սրտի պես դադ արել է

բաբախել, իմ հոգին էլ ձեր հոգու պես նվ ում է անճա րությունից, իմ աչքերն էլ ձեր աչքերի պես ցամաքել են ար ցունքներից….. Սակայն իմ անճարությունից խե լագար ցա սում է միայն ծնվում.
— Ոչ ոքի, ոչ ոքի թույլ չենք տալու իմաստազ րկել մեր որդիների անգին զո հաբերությունը….

Կա Տիեզերական արդարություն, պիտի՛ լինի, հակառակ դեպքում ամեն ինչ արժեզր կվում է կյանքում, ու մեր՝ այսքան թանկ վճարած մայրերիս պատասխանը պետք է լինի նույնքան թանկ՝ Հայաստանի նոր հաղթանակը… Եվ այդ օրը գալու է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *