Starnews-ը ներկայացնում է Արցախյան պատ երազմում զո հված զի նծա ռայող Նարեկ Քարտաշյանի սիրելիի հուզիչ գրառումը. «Իմ զին վորն էլ ինձ մենակ թողեց։ Ու հիմա մի ձև ուժ գտած ուզում եմ ամեն հնարավոր ու անհնարին ձևով էնպես անեմ, որ իրեն բոլորը ճանաչեն: Գիրք էի գրել՝ մենակ ինքը պետք ա էդ կարդար… Տպագրելու

եմ։ Ու էդ կկարդան շատ մարդիկ, բացի իրենից։ Մի քիչ ուզում եմ պատմեմ մեր մասին, քանի որ մեր դեպքն ուրիշ ձև վերջացավ։ Անընդհատ ասում էր, որ ուզում ա կամավորագրվի գնա ( քսանմեկ տարեկան էր, նոր էր վերջացրել ծա ռայությունը):
Լա ցում էի, որ չգնա ու մի անգամ որոշեցի երդվեմ, որ եթե գնա և իրեն մի բան լինի կյանքիս վերջ

կտամ։ Կամ իր Աստծո վրա էր շատ վստահ, որ հետ կգա(ինքն էնքան փոր ձանքից էր պր ծել, որ իրանց գյուղում Սուրբ ունի կառուցված), կամ էլ մտածեց, որ խա բում եմ՝ ինձ վն աս չեմ տա:
Ու գաղտնի կամավորագրվելով, մեզ խա բելով գնաց։ Հոկտեմբերի տասնչորսին Ֆիզուլիում զո հվեց, և մենք դրա մասին իմացանք 4 ամիս անց՝

իրա մամայի ծնունդի օրը, որ ամեն վարկյան լավ լուրի էինք սպասում։ Հաջորդ օրը ԴՆԹ-ն հաստատվեց, ու չդիմացա՝ խոսք տվածս կատարեցի։ 11-րդ հարկից ինձ գցել եմ և ես էլ չեմ հասկանում ոնց փրկվեցի։ Երևի լսած կլինեք դեպքի մասին։ Եւ հիմա գիտեմ, որ պետք է ապրեմ իմ և իր փոխարեն, էնպես անեմ, որ իր և իր քաջության մասին բոլորն իմանան… Հերոս Նարեկ Քարտաշյան։
Հավերժ փառք և խոնարհում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *