Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց ու ստորագրեց Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «ՔՊ» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 %, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 % , իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 %: «Արմենպրես»-ի

հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը նվիրված ԿԸՀ արտահերթ նիստում: Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց Ազգային ժողովի ընտրությունների քվ եարկության նախնական արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը: «ԿԸՀ-ն արձանագրում է՝ ընտրողների ցուցակում ընդգրկված ընդհանուր թիվը՝ 2 մլն 591 հազար 316, ք վեարկության օրը

ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1245, շրջիկ արկղով քվ եարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2451, էլեկտրոնային եղանակով ք վեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 500, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 595 հազար 512: Ք վեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 մլն 281 հազար 997 կամ 49.39 % : Անվավեր ք

ժվեաթերթիկների թիվը 4593 է»,-ասաց Մուկուչյանը:
Այնուհետև նա ներկայացրեց կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմ քվ եաթերթիկների թվերը: «Արդար Հայաստան» կուսակցություն- 3 914 կամ 0.31 % , «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն- 19 691 կամ 1.54 %, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 688 761 կամ 53.91 %, , «Զարթոնք» ազգային

քրիստոնեական կուսակցություն- 4 619 կամ 0.36 %,
«Ազատություն» կուսակցություն- 1 844 կամ 0.14 % , «Պատիվ ունեմ» դաշինք -66 650 կամ 5.22 % , «Միասնական Հայրենիք» կուսակցություն- 964 կամ 0.08 %, , «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 803 կամ 0.06 %, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 15 591 կամ 1.22 %, , «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 12 149 կամ 0.95 %,

«Հանրապետություն» կուսակցություն- 38 758 կամ 3.03 %, , «Հայոց Հայրենիք» կուսակցություն- 13 130 կամ 1.03 %, «Ազատ Հայրենիք» դաշինք- 4 119 կամ 0.32 %, , «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 50 444 կամ 3.95 %,
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 5 020 կամ 0.39 %, , «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 15 549 կամ 1.22 %, «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական»

կուսակցություն- 3 775 կամ 0.3 %, , «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք- 19 212 կամ 1.5 %, «Ազգային օրակարգ» կուսակցություն- 719 կամ 0.06 % , «Վերելք» կուսակցություն- 1 233 կամ 0.1 %, «Ազատական» կուսակցություն- 14 936 կամ 1.17 % , «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն- 2 440 կամ 0.19 %, «Հայաստան» դաշինք- 269 481 կամ 21.09 % , «Ազգային-ժողովրդավարական բևեռ»

համահայկական կուսակցություն- 18 976 կամ 1.49 %, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3 915 կամ 0.31 % , Անճշտությունների գումարային չափը 973 է: Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հունիսի քսանին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *