Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գե րության մեջ գտնվող Գևորգ Սուջյանի մասին… Վերջին յոթ ամիսների մեջ պարբերաբար փորձում էի անել այս գրառումն ու ամեն անգամ չէի կարողանում վերջացնել։ Փորձեմ նկարագրել

Գևորգին, որ լավ պատկերացնեք, թե ով է հիմա գտնվում Բաքվի բա նտում։ Գևը, լինելով նախկինում բռ նցքամա րտիկ, ունի անկ ոտրում կամք և նպատակասլացություն։ Չի վա խենում առաջինը լինելուց ու չի հուսալ քվում որևէ դժ վարությանը հանդիպելիս։ Գևը մի առանձնահատկություն ունի՝ իր աչքերը միշտ փայլում են, միշտ դրական է

տրամադրված ապագայի հանդեպ ու վստահ եմ, հիմա էլ այնտեղ նստած՝ նույն փայլող աչքերով է նայում ապագային։ Մի գրառմամբ դժ վար է նկարագրել իրեն, պետք է անպայման շփ ված լինեք հետը, որ պատկերացնեք։ Գևի հետ ծանոթացա, երբ ինքը ոգևորված լինելով 2018 թ-ի գործընթացներից, գլխավորել և կազմակերպել էր Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ցույցերը՝ ի

աջակցություն Հայաստանում տեղի
ունեցող հայտնի պրոցեսներին։ 2018-2019 թթ. մի քանի անգամ Հայաստան էր եկել աջակցելու փոփոխություններին և ի վերջո իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց մշտական բնակության ։ Այստեղ ստեղծելով հասարակական կազմակերպություն՝ օգնում էր սոցիալապես դժ վար կացության մեջ գտնվող ընտանիքներին, իսկ պատ

երազմի օրերին անընդմեջ առաջ նագիծ
աջակցություն տանում զի նվորներին ու արցախցիններին ։ Երկար զրույցներ ենք ունեցել իր հետ՝ ՀՀ ապագայի մասին։ Ար յունը եռում էր մեջը, ոգևորված ցանկանում էր փոփոխություններ անել, չէր կոտ րվում, միշտ ելքեր էր փնտրում։ Եղե՛ք Գևի պես՝ եղե՛ք ուժեղ, մի՛ խե ղճացեք, մի՛ հուսալ քվեք։ Երբե՛ք…»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *