Բակուր Մելքոնյանը գրում է. Յոթ տարի առաջ գործի բերումով (մի քանի սննդի կետ ունեինք) շուտ-շուտ էի լինում Դիլիջանում: Համարյա միշտ գիշերում էի Դիլիջանի լավագույնը համարվող հյուրանոցերից մեկում՝ դե ես էն ժամանակ հյուրատուն չունեի ու մտքովս էլ չէր անցնում նման բիզնես սկսելը: Ուրեմն մի օր քնած ենք այդ

հյուրանոցում մարդ և կին , գիշերվա ժամը չորսին զանգ ա գալիս սենյակի հեռախոսին: Անհանգ ստացած նման ուշ ժամի զանգից(դե մտածում եմ տանը մի բան եղել ա և որ ձեռքիս հեռախոսը անջատած ա, մերոնք գտել են հյուրանոցի համարը… և ըսենց վա տ մտքեր), վերջը սրտի արագ բաբախումով վերցնում եմ հեռախոսն ու լսում հետևյալ բառերը (գրում եմ բառացի ինչ ինձ

ասացին). — Ախպերս էն սպիտակ մերսեդեսը քոնն ա չէ, մի հատ գաս քա շես, շեֆի տեղն ես կանգնել… Ինձ զանգել էր հյուրանոցի պահակը, դե համարն էլ տվել էր ռի սեփշնի աշխատակիցը… Դե կպատկերացնեք իմ էն ժամանակվա բար կության աստիճանը նման գռ եհիկ պահվածքի համար՝ տո քեզ էլ, քո շեֆին էլ որ ըսենց սպասարկում ա ապահովում հյուրանոցում: Կարճ ասած շատ ջղա

յնացա էդ մարդու վրա, սակայն կարևորը գիտեք որն ա, որ հիմա եթե էդ մարդուն տեսնեմ, պետք է ձեռքը սեղմեմ և շնորհակալություն ասեմ))) Դե որովհետև այդ զանգից հետո չկարողացա քնել ու արթուն մնալու արդյունքում ծնվեց սեփական հյուրատուն ունենալու գաղափարը՝ մի պարզ մտքից ելնելով. եթե նման սպասարկումով հյուրանոցը համարվում ա լավագույներից 1-ը Դիլիջանում,

ուրեմն ընդամենը լավ սպասարկում ունենալու պարագայում կարելի է մտնել այդ ոլորտ: Եվ չսխալվեցի: Արդեն ունենք յոթ հյուրատուն, ևս 2-ն էլ շուտով։ Ցանկացած վա տ իրավիճակից նոր իդեաների ու նախաձեռնությունների ծնունդով լի աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս!

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *