Լևոն Գալստյանն իր էջում գրում է. #ՊետությանՈւնեզրկում #2000ական թվականններ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2004թ-ին վաճառվեց վեց հարյուր հազար ԱՄՆ-ի դոլարով։ Այդ գումարը այն ժամանակ կարելի էր ստանալ ընդամենը տասնհինգ տոննա մոլիբդեն կամ երկու հարյուր տոննա պղինձ վաճառելու արդյունքում։

Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի պետական հան ցագործության մասին է խոսքը։ Առավել լավ պատկերացնելու ու համեմատելու համար մի քանի թիվ էլ գրեմ․ Պաշտոնական հրապարակումների համաձայն 2004թվականին Հայաստանում արտադրվել է՝ — 17 703 տոննա պղինձ (Գրեթե 53 միլիոն դոլար) — 9470 տոննա սև պղինձ (գրեթե 29 միլիոն

դոլար) — 5784 տոննա մոլիբդենի 51 տոկոս խտանյութ (մոտ 118 մլն դոլար) — 870 տոննա մոլիբդենի եռօքսիդ (մոտ 35 մլն դոլար) Կարծում եմ հիմա ավելի պարզ դարձավ ամեն ինչ, ու 2000-ականների իբր թռիչքային տնտեսական զարգացում ապահովելու մասին հիմա մեծ-մեծ խոսողներին և

իրենց խոշոր, պետականամետ կառավարիչներ ներկայացնողներին գիտեք ինչ օրինակներ բերել և ինչ ասել ի պատասխան։ Թե բա՝ ընտրեք մեզ և մենք կզարգացնենք ՀՀ-ն, իրո՞ք։ Շարունակելի․․․
Այն մասին, թե այդ տարիներին ինչպես

Հայաստանը հարյուր տոկոսով հրաժարվեց ընդերքի պաշարների օգտագործման մեջ իր մասնակցությունից, ինչ թերհաշվարկված և չնչին գումարներով իրականացվեց պետության ու քաղաքացիների ունեզրկումը` կարդացեք «Հանքերը և կոռուպցիան․ մաս առաջին – Մասնավորեցում կամ ունեզրկում» հոդվածի մեջ՝ կամ դիտեք այս տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *