Աստղ Գալեյանն իր էջում գրել է. Առահասարակ արդեն 9 ամիս է ապրում եմ հիշողություններով։ Այսօր էլ բացառություն չի։ 2 տարի առաջ Միխս 1-ին «օտ պուսկն» էր վայելում։ Ես ինչ ոգևորությամբ էի պատրաստվել, իր սիրած ուտեստներն էի պատրաստել , հատկապես շատ էր սիրում խոզի

ազդրամիսը (ամանորյա հանրահայտ), ոչինչ չէի խնայել ՈՐԴՈՒՍ համար։ Առավոտյան երբ արթնացա անմիջապես գնացի ննջարան, որտեղ անուշ քնել էր իմ գանձս, տունս լցվել էր անասելի երջանկությամբ, աշխարհն իմն էր, ՈՐԴԻՍ քնած էր փափուկ տեղերում։ Ախ…. ամողջը մնաց լոկ հիշողություն, այժմ նստել եմ դատարկ և թերթում եմ

հիշողություններս, որոնք ինձ մինչ իմ մ ահ հանգիստ չեն տալու։ Մտածում եմ և չեմ գտնում պատասխանը, ախր ինչի՞, ախր ու՞մ էին խան գարում մեր տղաները, ախր… Չէ սա պլանավորված ցեղաս պանություն էր մեր ներքին և արտաքին թուրքի կողմից։ Սա փն թի քաղաքականության արդյունքն էր։ Ես լիահույս եմ,որ այս ամենը անպատասխան չի մնալու ու բացահատվելու է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *