Աստղ Գալեյանը գրում է. Միխ իմ կյանք, իմ արև, շոգ ամառ է, իսկը Սևան գնալու։ Սակայն գիտես, առանց քեզ ոչ մի տեղ գնալ չեմ կարողանում, երանի մանկությունդ կրկին հետ բերեի, էլի գնայինք գյուղ հանգստանալու, և հենց ժամը 12-1-ը լիներ էլի գայիր և անդադար կրկնեիր մա գնանք լողանալու, ես էլ ասեի Միխ ջան թող մի քիչ էլ

տաքանա, ջուրը դեռ սառն է։ Դու անդ ադար էնքան կասեիր, որ ստ իպված կտանեի, սակայն մի պայմանով, որ խորը չես լողա։ Դե ինչպես միշտ կասեիր հա հա, բայց ես հո գիտեի… Եւ հենց տեսնեի, որ խորն ես գնում, ափից գո ռայի Միխ հետ արի, Միխ Սևանի ջուրը ք աշողա, խորը մի գնա… Էնքան կանչեի, մինչև դուրս գայիր։ Ես կբա

րկանայի, բայց մեկա էլի կբերեի։ Եւ եթե մի օր էլ չբերեի լողալու հաստատ կլսեի դժ գոհությունդ, որ էլ գյուղ չես գա, որ դու գյուղ գալիս ես լողալու համար և այդպես շարունակ… Ախ արևս երանի ու էլի երանի էն ամեն մի ակնթարթին, որ քեզ հետ եմ անցկացրել, ես աննկարագրելի եմ քեզ կարոտել, ախր ինչի գնացիր բալես…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *