«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Տիգրան Մեծ» ռազ մամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը. –Պարոն Ղումաշյան, դի րքերից երեկ եք վերադարձել։ Ո՞նց եք գնահատում Հայաստանի , Ադրբեջանի, ՌԴ-ի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունը, ըստ որի՝ ռուս խաղաղապահներ են տեղակայվում Արցախում, և տարածքներ են հան ձնվում Ադրբեջանին: –Բնականաբար, շատ լավ

կլիներ, որ էդպես չլիներ, շատ լավ կլիներ, որ մենք կարողանայինք լիարժեք հաղթանակ ունենայինք։ Վերջին օրերին, բայց, այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ մենք այլևս ԱԹՍ-ների դեմը այլևս չէինք կարողանում առնել։ –Դա վաճաններ կայի՞ն։ –Դա վաճանները բոլոր նրանք էին, ովքեր չկռ վեցին, դի րքերից փա խան։ Մենք հատ-հատ գիտենք այդ բոլոր ջոկատներին։ Եւ սար սափելին այն է, որ էդ

մարդիկ անում են սելֆիներ, ամբախ-զա մբախ գո ռում են… չի կարելի։ Բոլորին գիտենք, շատ էլ որ այսօր չենք կարողանում խոսել։ –ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ կամավորները գալիս էին, բայց դի րքեր չէին բարձրանում։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասով։ –Շատ էին այդպիսի դեպքերը։ Կամավորները լք եցին, շատ ջոկատների հրամ անատարներ փա խան, դի րքերը լք եցին։

Պարզապես անուններ չեմ ուզում տալ։ –Նշվում էր, որ Շուշին չի ըն կել, հան ձնել են Շուշին։ Դուք Շուշիո՞ւմ էիք։ –Շուշիի վերջին զի նվորը 2 օր առաջ դուրս եկավ Շուշիից։ Շուշիում մեր զո րքերն են եղել։ Մերոնք Շուշիում էին, ըստ պայմանագրի՝ իջել են Ստեփանակերտ, Շուշին թողել են։ Ես Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ ամբողջովին համաձայն եմ, պետք չէր մեզ կոր ցնել, իսկ մենք

արդեն սա էլ էինք կոր ցնում։ Ե՛վ մեր թիկունքը չէր աշխատում, չէր աշխատում մեր հրե տանին , իսկ միայն ավտո մատով այդ տեխնիկայի դեմն առնելը շատ դժ վար է։ Ես երեկ առավոտյան իջա դի րքերից, իսկ իմ տղաները մինչ օրս այնտեղ են, չեն ցանկանում իջնել, և թե ինչ է լինելու, ես չգիտեմ։ Իսկ թե ոնց կստացվի այդ պար տիզանական շար ժումը, ես չեմ կարող ասել։ Բնականաբար, չենք

կարող հաշտվել էս իրավիճակի հետ, սակայն մյուս կողմից արձանագրենք, որ այն ուժը, որը կար, որ կարող էր կռ վել ու հաղթել, չկռ վեց։ Արայիկ Հարությունյանը ճիշտ էր, ես համաձայն եմ նրա հետ։ – Իսկ ինչո՞ւ չկռ վեցին։ – Պարզապես փա խան։ – Այդպիսի ծրագիր կա՞ր, դա վաճաններ կայի՞ն։ –Ստացվեց այնպես, որ Ֆիզուլիում մենք ընկ

անք շրջափ ակման մեջ, չորս հոգով էինք և կարողացանք կռ իվ տալով դուրս գանք այդտեղից, և պայմանավորվել էինք Կարմիր շուկայի խաչմերուկում հանդիպել։ Իմ երկու ընկերները զանգել են և ասում են, որ ոստիկանները բռ նել են, տանում են Ցոր։ Մտա Ցոր՝ տղաներին վերցնելու, և տեսել եմ 3-4 հազար փա խած զին

աթափվածների, աչքերս փակել եմ, բերանս բացել, ինչ ասես՝ ասել եմ էդ անձանց։ Միայն 25 տղա միացավ մեզ, դի րքեր բարձրացանք։ Այնտեղ այնպիսի հրամ անատարներ տեսա զին աթափված, որ այստեղ նրանք լեգենդներ են։ Մինչ ամսի 21 թիկունքում մեր դի րքերը պահել ենք, ոչ մեկ չի

իմացել, որ այնտեղ զո րամիավորում կա։ Մերը 3-րդ բա տալիոնն էր, մեր հրա մանատարը զո հվեց։ Եվ երբ տեսանք ջուր ու հաց չունենք, Ֆիզուլին փակ էր իմ թիկունքում, Մարտունիով էր մեր ճանապարհը, ու էլ ճար չկար պահելու այդ դիր քերը, զգացինք, որ միայնակ ենք և նահ անջեցինք, երեք օրվա մեջ հասանք Մարտունի և հերոսական ջա րդ ենք տվել, տեսնեք, թե ինչ ջա րդ ենք տվել թուրքին /հուզվում է/, Մարտունիում մեր հրամ

անատարին սպա նեցին, լավ զի նվորներ թողեցինք դի րքերի մեջ, չկարողացանք դ իերը բերել, հողած ածկ ենք արել, եկել ենք, գոնե համաձայնագիրը շանս տա՝ գանք բերենք դ իերը։ Ով չի տեսել էդ ամեն ինչը, այսօր այնքան հեշտ է խոսում։ Է՜, գայիք, կանգնեիք, մի քիչ գոնե մենք քնեինք, որ դի րք պահեինք գիշերը։ Այս պայմանագիրը իմ սրտով չէ, բայց ես մի բան գիտեմ, որ պիտի

հզորանանք, դասեր քաղենք ու հզորանանք, փառք ու պատիվ այն մայրերին, որոնք զավակներ կոր ցրին, փառք ու պատիվ էն տղերքին, որ սահմանը Այսօր էլ չեն թողնում, և թե ինչ է լինելու, ես չեմ կարող ասել, բայց ես մի բան գիտեմ, որ պատ երազմը կանգնեցնելը ճիշտ էր։ Մենք չէինք կարողանում այդ անօդաչուների դեմը առնել։ 700 հոգի ամսի 3-ին, դեռ կռ իվը չսկսած, փա խան Մատաղիսի դի րքերից։ 18 վի րավոր և չորս զ ոհ

տվեցինք։ Մի օր կբար կանամ և անուններով կկանչեմ նրանց պատասխանատվության։ Շուշին, Մեղրին չլիներ, էլի ինչ-որ տեղ կհաշտվեի, ախր Շուշին մերն էր, իրենցը չէր, միայն երեկ չէ առաջին օրը մեր վերջին զի նվորը դուրս եկավ Շուշիից, պարզապես հավանաբար ստի պեցին մեծ

տերությունները։ Եթե կա մեկը, որ մտածում է, որ իր կյանքը պատրաստ է տա հայրենիքին, այդ մեկը ես եմ։ Մի բուռ ժողովուրդ ենք, սխալների վրա շտկումներ պետք է անենք, հիմա թող դիվանագիտություն անեն, Մեղրիի ճանապարհը թող չտան, և պահենք այս խաղաղությունը՝ օգտագործելով ռուսներին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *