Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հարգելի վարչապետ, չեմ կարծում, թե քեզ չի հասնում մեզ խե ղդող այն գար շահոտությունը, որ արձակել և ավելի մեծ ակտիվությամբ շարունակում են տարածել մեր ժողովրդի միահամուռ ջա նքերով պատմության աղ բանոց նե տված քաղաքական դ իակները։ Դրանց հետ վարվելու` քո նե յնիմ գործելաոճը

անհասկանալի է և, հիմա արդեն վստահ կարելի է ասել, կտ րականապես չի ընդունվում քեզ հավատացողների, քեզ վստահողների ու քեզ մինչև վերջ թև և թիկունք լինելու պատրաստ համախ ոհներիդ կողմից։ Քանի գնում, այնքան ավելի է ամրապ նդվում այն կասկածը, որ քեզ տի րել է անսխալականության զգացումը ու քեզ ամենևին չի հետաքրքրում ժողովրդի գերակշիռ մեծամասնության

կարծիքը, այն կարծիքը, ըստ որի` գլուխ բարձրացրած, ռ ևանշի ձգ տող տակ անքի դեմ պիտի գործել ավելի կո շտ և կտրուկ ձևերով։ Քեզ հատուկ ժողովրդավարական մեթոդներով դու իրավունք ունես գործելու, եթե դրանից կա խված լինի միայն քո և քո ընտանիքի ճագատագիրը, սակայն այդ իրավունքդ վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ժողովրդի իրավունքը եւ քո

պատասխա նատվությունը այդ նույն ժողովրդի ճակատագրի համար։ Սխալներ ու բացթողումներ չի ունենում միայն ոչ մի բան չանողը, բայց այդ սխ ալները և բացթողումները ներվում են, երբ դրանք թույլ տվողը գիտակցում և ուղղելու ու վեր ացնելու միջոցներ է ձեռք առնում։ Ժողովուրդը գիտակցում եւ հասկանում է, որ դա 1 օրվա եւ 1 մարդու գործ չէ,

բայց ժողովուրդը լավ գիտի, որ կա մի մարդ, ում մի խոսքով է աշխատում պետական մեխանիզմն ու այդ մարդը դու ես։ Եվ հետևաբար` դանդաղողը դու ես և մեր պա հանջը քեզնից է։ Բարեփոխումների հասնելու այն ձևը, որը դու ես որ դեգրել, ընդունելի է միայն ժողովրդավարական ավանդույթներ և իսկական ժողովրդավարություն ունեցող երկրում, իսկ դրան հասնելու համար մենք բավականին երկար

ճանապարհ ունենք անցնելու։ Բայց չունենք մի շատ էական բան` ժամանակ։ Իսկ այդ բացը հնարավոր է լրացնել միայն մեկ ճանապարհով` թեև ուշացած, սակայն գործի դնելով հեղափոխության օրենքը` նախկինի եւ նախկինների` հնարավորինս արագ չեզ ոքացում։ Հեղափոխությունը վերջապես պիտի ցույց տա իր բռ ունցքի ու ժը, հեղափոխությունը պետք է կարողանա պահպանել և պաշ տպանել իր ձեռքբերումը։ Հուսով եմ քեզ հայտնի է Սալվադոր

Ալիենդեի ճակատագիրը, թեկուզ և դու
Նիկոլ ջան, ծնվել ես նրա զո հվելուց գրեթե 2 տարի անց։ Նա էլ էր ուզում քո ճանապարհով իր երկիրը վերա փոխել ու կառուցել։ Վստահ եմ, չես նե ղվի քեզ եզակի թվով դիմելուցս։ Մի առիթով ասել եմ, որ դրանից ոչ իմ ուսերին են աստղեր ավելանալու, ոչ էլ քո ուսերից են պակասելու։ Ես էլ քեզ դիմում եմ բարեկամաբար, որպես ավագ ընկեր, որպես գործընկեր և որպես մարդ, որի զավակները քեզնից տարիքով են։ Եվ վերջապես` որպես քաղաքացի, որ քեզ հետ գնալու է մինչև վերջ։ Աստված պահապան մեր երկրին և մեր ժողովրդին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *