Ուզում եմ , ինձ որպես իռ ացոնալ մտածողության տեր համարող Ռոբերտ Քոչարյանին ուղղել մի քանի հարց… Տիգրան Սիմոնյան ։ Տիգրան Սիմոնյանը գրում է. Ուզում եմ , ինձ որպես իռ ացոնալ մտածողության տեր համարող Ռոբերտ Քոչարյանին ուղղել մի քանի հարց ։ Իմ ու քո տարիքային տարբերությունը

ուղիղ 60 օր է , այդքան օրով դու մեծ ես ինձանից ։ Ուրեմն , 2-ս էլ ավարտել ենք դպրոցը 1971 թ-ին , նույն թ-ին ես և դու ընդունվել ենք ՝ ես ԵրՊԻՆ ( Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ ) , ПГС ( ՔԱՇ ) 111 / 5 խումբ , իսկ 1973 թ-ին այն դարձավ АС 11/ 5 խումբ ։ Խմբում քսաներկու ուսանող էինք , քսանմեկ տղա ու մեկ աղջիկ ՝

Կարինեն , որն ի դեպ 124 ուսանող ունեցող ПГС մասնագիտության կուրսի դարձյալ միակ աղջիկն էր ։ Ես անհրաժեշտության դեպքում կարող եմ թվարկել մեր խմբի համարյա բոլորի անունները , նաև մեծամասնության ազգանունները ։ Խնդրում եմ , այն ինչ ես նկարագրեցի իմ մասով , դու էլ նույնը

նկարագրես քո մասով , միաժամանակ հիշես ՝ որտեղ էր գտնվում մաթեմաթիկայի , ֆիզիկայի , փիլիսոփայության , սապրամատի , ամբիոները ։ Իմ դեկանն էր Գուրգեն Ավետիքի Աբովյանը , որի աջ ձեռքի ցուցամատը և միջնամատը միշտ դեղնած էր , որովհետև ծխում էր չափից դուրս շատ ։ Ով ՞ էր ձեր

դեկանը ։ Ըստ համարակալման , որն էր քիմիայի կորպուսը , ռադիոտեխնիկայի կորպուսը , որ կորպուսում էր հաշվիչ մեքենաների լաբորատորիան ։ Որտեղ էր գտնվում ուսանողական պոլիկլինիկան ։ Քո կենսագրության մեջ գրված է , որ դու ավարտել ես Հայաստանի Ճարտարապետաշինարարական համալսարանը , նման համալսարան մեր թվականներին գոյություն չի ունեցել ։ Խնդրեմ , նկարագրեք ձեր կյանքի ամենագունեղ տարիները ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *