Հարազատներից ոմանք լավ լուրը լսելուն պես շտապել են օդանավակայան, ոմանք դեռ չեն հավատում լսածին։ Հայաստան վերա դարձած տասնհինգ ռա զմագե րիների մեծ մասը Շիրակի մարզից են։ Գե րիների հարազատներն իրենց որդիների վերա դարձի մասին իմացել են համացանցում տարածված լուրերից կամ

հարազատների հեռախոսազանգերից։ Ոմանք այնքան են շփո թված լուրից, որ ուրախությունից և զար մանքից շփոթվել են։ Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել մի քանի գե րիների հարազատների հետ։ Կամո Սեֆիլյանի մորաքույրը հեռախոսին պատասխանեց զրնգուն ձայնով։ «Բարև ձեզ»–ը լսելուց հետո իմ հարցերի փոխարենը ինքը

սկսեց հարցեր ուղղել։ «Բալա ջան, մեր երեխի լավ լուրն ես տալո՞ւ, բերնիդ մե ռնեմ, որ իմանամ` որտեղ ես, կգամ, կտեսնեմ քեզ»,- ասում էր կինը և անվերջ բարեմաղթանքներ տեղում։ Ասում է՝ լուրերից են իմացել, այժմ օդանավակայանի ճանապարհին են։ «Բալես, բա ո՞ր հի վանդանոցն են տանելու»,- շարունակում էր մեկը մյուսի հետևից

հարցեր տալ երջանկացած կինը։ Ալբերտ Պետրոսյանի եղբայրը՝ Էդուարդն էլ նշեց. «Արդեն օդանավակայանի մոտ կանգնած ենք, սպասում ենք մեր լսած լավ լուրը մեր աչքերով տեսնելու, համոզվելու»։ Վոլոդյա Հակոբյանի եղբայրը՝ Կարենը, լուրեր էր լսել, թե գեր իներ են վերադառնում, նրանց թվում եղբայրն էլ կա, սակայն դեռ չէր

հավատում, ուզում էր իր աչքերով տեսնել։ Երբ լսեց՝ ցուցակը Sputnik Արմենիան է հրապարակել, հաստատ է, Վոլոդյան գալիս է, ուրախությունից կա րկամեց։ «Արդեն ինքնաթիռն օդո՞ւմ է, թե՞ նոր պետք է թռնի»,- հարցրեց Կարենը։ Երբ լսեց, թե օդում է,

ուր որ է՝ վայրէջք կկատարի, շտ ապեց անջատել հեռախոսը, որ ճանապարհը ըն կնի օդանավակայան՝ եղբորն իր աչքերով տեսնելու։ Արմեն Պողոսյանի եղբայր Էդուարդն էլ արդեն օդանավակայանի մոտ կանգնած էր։ Ասաց՝ չէին սպասում նման լավ լուրի, ուրախությունից բառեր էլ չեն գտնվում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *