Գևորգ Խաչատրյանը ծնվել է 2001 թ-ի սեպտեմբերի տասնչորսին: Գևորգ Խաչատրյանը, դպրոցական ուսումնառությունն ավարտելով, ընդունվել էր Երևանի ինֆորմատիկայի քոլեջ՝ սովորելով ծրագրավորում: Ապա սովորել է Ռուսական պետական Ագրարային համալսարանի հայկական մասնաճյուղում, որի

մագիստրատուրան պատրաստվում էր շարունակել բանակում զի նծա ռայությունն ավարտելուց հետո:Գևորգը շատ կենսասեր և կենսախինդ երիտասարդ էր: Սիրում էր երաժշտություն լսել, մեքենա վարել. նա առհասարակ սիրում էր կյանքը:
Նա զի նծա ռայությունը սկսել էր 2020 թ-ի ամռանը: Գևորգը և ընտանիքի անդամները շատ դրական էին տրամադրված նրա զի նծա ռայության նկատմամբ: Զի նվոր որդին հաճախ էր խոսում ծառ այության մասին, հիշվող և տպավորիչ պահերի

մասին պատմում ծնողներին:Հարազատները Գևորգին վերջին անգամ տեսել են նրա ծննդյան օրվա նախօրեին: Դրանից հետո մեկնարկեց աննախադեպ պատ երազմը, որի ժամանակ իր խիզախությամբ աչքի ընկավ նաև Գ. Խաչատրյանը:Նա ամենօրյա կապի էր դուրս գալիս ծնողների հետ, որ փարատի նրանց անհանգստությունը: Գևորգի վերջին զանգը հոկտեմբերի 9-ին է եղել, իսկ ընկերներին պատվիրել է ծաղիկներ տանել սիրելի մայրիկին: Այժմ Գևորգը հանգչում է Եռաբլուրում:

Добавить комментарий