Եգիպտոսը պատրաստվում է հայտարարել Լիբիայի հետ սահմանին նոր ռազ մաբազայի բացման մասին: Այդ որոշումն ընկալվում է որպես Կահիրեի հակազ դեցություն հարևան երկրում Թուրքիայի ազդեցությանն ու պատասխան քայլ Տրիպոլիից իր զին վnրականներին և վար ձկաններին դուրս բերելու Անկարայի փաստացի մեր ժմանը , փոխանցում է «1լուրեր»-ը: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ

էլ-Սիսին օդային և ծովային բա զան կբացի հուլիսի երեքին Ջարջուբ շրջանում՝ Լիբիայի հետ սահմանի մոտ, արաբական մի շարք երկրների պա շտոնյաների ներկայությամբ: Ըստ լիբիական լրատվամիջոցների, արարողությանը ներկա կլինեն նաև Լիբիայի ազգային բանակի հրամ անատար, մարշալ Խալիֆա Հաֆթարը, խորհրդարանի խոսնակ Ակիլա Սալեհը ու երկրի նախագահական խորհրդի

ղեկավար Մուհամեդ ալ-Մենֆին: Դիտորդների կարծիքով՝ Լիբիայի ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի բացակայությունը արարողությանը կհաստատի, որ Կահիրեն կասկածներ ունի նրա քաղաքական դի րքորոշումների, հատկապես Լիբիայում թուրքական միջ ամտության շարունակականությանը անուղղակի

աջակցության հարցում: Վերլուծաբանները նշում են նաև, որ ռազ մաբազայի բացումն այն ժամանակ, երբ Թուրքիան փորձում է խnւu ափել իր ուժերը Լիբիայից դուրս բերելուց, ցույց է տալիս Եգիպտոսի մտադրությունը՝ ընդգծել իր ռազ մական հզորությունն ու հետաքրքրությունը երկրի արևմտյան սահմանին տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *