Ես Թաթուլին սիրահարվեցի ամուսնությունից հետո…Պատ երազմից օրեր առաջ Թաթուլին 1- ին անգամ արձակուրդ տվեցին, և նա որոշեց իրականացնել իր երազանքը… Անմ ահ հերոսի կնոջ խոսքերը ։ Գայանե Պողոսյանը գրում է. Ես այլ պատմություններ էի որոնում: Ես պետք է գրեի հետախ ուզական

ջոկի հրամ անատար Թաթուլ Հակոբյանի քաջագործությունների մասին… բայց պետք է ներկայացնեմ ամենագեղեցիկ սիրո 1 պատմություն։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ես, այլ Թաթուլի կինը՝ Անահիտը: -Մտերիմներս ասում էին, որ ամուսնանալուց հետո հեքիաթը կվերջանա, մանավանդ՝ Թաթուլն արդեն ծա ռայության էր անցել հայկական բանակում ու միշտ զբաղված էր: Բայց հակառակը եղավ ,

ամուսնությունից հետո սկսվեց իսկական հեքիաթը ։ Ես Թաթուլի հետ ապրեցի անհավանական երջանկության երեք տարիներ՝ լցված սիրով, ուշադրությամբ, հոգատարությամբ, ծաղիկներով, անակնկալներով… Նա ինձ էսպես էր դիմում՝ իմ աղջիկ, ու իմ կյանքը դարձնում էր չքնաղ երազ: Երբ ասում էր՝ հագնվի, գալիս եմ, գիտեի, որ ինչ-

որ տեղ ենք գնալու, սրճարան, ռեստորան, այգի կամ որևէ քաղաք… Ես ամուսնությունից հետո Թաթուլին սիրահարվեցի… Թաթուլը իմ կյանքի ա ռանցքն էր, իմ ապրելու իմաստը… Պատ երազմից մի քանի օր առաջ Թաթուլին 1-ին անգամ արձակուրդ տվեցին, ու նա որոշեց իրականացնել իր երազանքը: Սեպտեմբերի 19 ես, Թաթուլն ու

Մոնթեն մոտ 1 շաբաթ շրջեցինք Հայաստանով մեկ, եղանք տարբեր վայրերում, օրը մի հյուրանոցում էինք գիշերում: Մենք էնքան երջանիկ էինք, այնքա՜ն
անսահման էր մեր ուրախությունը, որ ես, անկախ իմ կամքից,մի օր ասացի՝ էս երջանկությունը այնքան մեծ է, որ մեկնումեկիս կ ուլ է տալու… անգամ ար տասվեցի … Սեպտեմբերի 26-ին Թաթուլին տագ

նապով կանչեցին զո րամաս: Հաջորդ օրը ես համացանցից տեղեկացա, որ պատ երազմ է սկսվել… Երբ տղաս ամեն քայլափոխի զգա հոր պակասությունը, ես այդ բացը կլրացնեմ անսահման հպարտությամբ: Ես կսովորեցնեմ տղայիս, որ իր հայրը ամենալավ հայրն էր աշխարհում, ու այն պատիվը, որ թողել է մեզ, ոչինչի հետ չես համեմատի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *