Նավասարդ Խաչատրյանը գրում է. Երևանում էի…: Երևան գալուս հաջորդ օրը ուզեցա մազերս մի քիչ թեթևացնել` կտրել: Քանզի քաղաքում չունեմ ծանոթ վարսավիր` որոշեցի մտնել 1-ին իսկ պատահած վարսավիրանոցը: Էդպես էլ արեցի: Մտա այն վարսավիրանոցը որը առաջինը պատահեց ճամբիս: Բավականին մեծ վարսավիրանոց էր: Իրար կողք` (խաչաձև) դասավորությամբ աշխատում էին չորս

վարսավիր: 2-ը` երիտասարդ, երկուսն էլ բավականին տարիքով: Վարսավիրանոցում՝ իր հերթին կար սպասող մի ջահել տղա, կային մի քանի կանայք նույնպես, ովքեր իրենց երեխաներին էին բերել մազ կտրելու: Մի քանի րոպե նստեցի, ու վարսավիրներից երկուսը ազատվեցին: Այդ` արդեն ազատ երկու վարսավիրներից 1-ին մոտիկացավ

կանանցից 1-ը իր երեխայի հետ, և բացատրում էր թե ինչպես կտրի իր երեխու մազերը: Իսկ մյուս վարսավիրին` որը տեսքից դանտելով ամենատարիքովն էր և կլիներ մոտ 60-65 տարեկան, ես մոտիկացա: Նստեցի աթոռին և ասեցի թե ոնց կտրի մազերս: Այդպես….: Չորս վարսավիրներն էլ աշխատում են…: Իսկ մեր կողքը` սպասում են այն մի քանի կանայք՝ իրենց

երեխաների հետ, ու այն ջահել տղեն: Անցավ հավանաբար մի 20-25 րոպե…: Իմ մազերը կտրող վարսավիրը ավարտեց: Ես վեր կացա տեղիցս, փողը տվեցի իրեն, ասեցի շնորհակալություն… ու….: Եւ վերցրեցի կողքիս դրված ավելը ու հատակին թափված իմ մազերն եմ հավաքում: Վարսավիրը ասեց` պետք չի ցա վդ տանեմ, ես

կանեմ: Ասեցի` չէ նորմալ է ձյաձ ջան…, ու շարունակում եմ: Նստածները ինձ են նայում, մնացած վարսավիրները ևս՝ հայելու միջով: Այդ պահին նկատեցի որ նստած ջահել կանանցից մեկը ինձ տեսնելով (փր տկացրեց), քմծիծաղ տվեց…., խնդում ա…: Մազերս հավաքեցի, լցրեցի արկղի մեջ….: Այս ամբողջ ընթացքում են ջահել կինը

հլա ծիծաղում ա….: Չհամբերեցի, մոտիկացա իրեն, բարևեցի՝ բարևեց…: Իրեն հարցնում եմ` -Քուր ջան ըստ քեզ քանի՞ տարեկան կլինեմ ես: Լրջացավ…: Պատասխանեց` -Ես Ի՞նչ իմանամ: Ասում եմ` -Դե մոտավոր ասեք, ինչքա՞ն կտայիք: Վերից վար չափեց, -Դեեե մի քսանչորսից քսանհինգ: Ասում եմ` -Հա, համարյա ճիշտ եք…, և շարունակելով խոսքս հաջորդ հարցս տվեցի`

-Իսկ այն վարսավիրը՝ որ կտրեց իմ մազերը, ինքը քանի՞ տարեկան կլինի: Կինը դեռ չէր հասցրել բերանը բացի և պատասխանի, վարսավիրը շուռ եկավ և՝ 65 եմ ցա վդ տանեմ…: Վարսավիրի պատասխանից հետո կրկին շրջվեցի դեմքով դեպի կինը ու ասում եմ` -Քուր ջան, դուք երևի մի 28-32 տարեկան կլինեք, ոչ ավելի, իսկ ձեր հայրը

կլինի մոտավոր հենց էս վարսավիրի տարիքին…: Կինը` -Հա համարյա գուշակեցիք…, և խոսքի հետ մեկտեղ էլի (փրտկացրեց)…: Էդ կնոջը ասում եմ`
-Եթե ձեր 65 տարեկան հայրը նստած լինի` ասենք մի նստարանի վրա, իսկ կողքի նստարանին նստած լինեմ ես, և էդ պահին իր ձեռքից օրինակի համար ակնոցը ընկնի գետնին, իսկ ես՝ կռանամ

վերցնեմ այն և տամ ձեր հորը, ու դուք էլ դա կողքից նայելուց լինեիք, ի՞նչ կմտածեիք իմ մասին կամ ի՞նչ կանեիք: Պատասխանեց` -Կմտածեի որ շատ շնորքով, մեծին հարգող տղա էս, և նաև կասեի՝ շնորհակալություն…, էսքան բան: Ասում եմ` -Այ ապրես քուր ջան, և շարունակում եմ, բա այդ դեպքում ինչու՞ ես ծիծաղում այն բանի համար` որ ես այս 65 տարեկան մարդու փոխարեն կռանում ու իմ սեփական մազերն եմ վերցնում գետնից: Կինը ավելի լրջացավ, նույնիսկ` կարելի ա ասել

մի քիչ էլ նեղ վեց….: Կողքի սպասողները և վարսավիրները ժպտացին…, իսկ հենց միանգամից իր կողքը նստած կինը ինձ նայելով և նույնպեզ ժպտալով գլուխը վեր-վար էր անում…: Այդպես…, դուրս եկա վարսավիրանոցից, ներսում թողնելով՝ չորզ ժպտացող վարսավիր, մի քանի այլ ժպտացող դեմքեր, ու մի հատ էլ լրջացած ու նե ղված հայացք…: Սակայն ոչինչ…, հետո նա էլ կժպտա…, այն ժամանակ` երբ կմտածի ասածներիս մասին….:

Добавить комментарий