Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի համար, նախ և առաջ, իհարկե, ՀՀ-ի, հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով, որ այնպիսի բարդ, շատ ս ուր և զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել, կարելի է
լուծել, միայն եթե կա արդյունավետ աշխատելու հնարավորություն: Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է»: Երեկ Ռուսաստանի նախագահի կողմից Հայաստանի վարչապետին հասցեագրված այս խոսքերից հետո ակնկալում էինք, որ հանդիպման հաջորդ օրն ավելի շատ տեղեկատվություն կտրամադրվի, թե այդ որ
«բարդ, շատ ս ուր և զգայուն հարցերը» պետք է և կարելի է լուծել «ժողովրդի վստահությունը» ստացած Հայաստանի նորընտիր իշխանությունների կողմից։
Այն որ, ետպա տերազմյա Հայաստանը և Արցախն ունեն «բարդ, շատ ս ուր և զգայուն հարցեր», որոնք լուծման կարիք ունեն, բոլորս գիտենք։ Սակայն արդյո՞ք այդ խնդիրների օրակարգի և դրանց լուծումների վերաբերյալ մեր պատկերացումները
համընկնում են նրա հետ, ինչ անկնարկում է Պուտինը։ Եթե Պուտինը ի նկատի ունի, որ Հայաստանում տեղի ունեցած ազատ ընտրությունները ինչ-որ չափով կայունացրել են Հայաստանի ներքին իրավիճակը, իսկ իշխանության ստացած մանդա տը կարող է ծառ այել այդ խն դիրների լուծմանը, ապա դա ուրիշ բան է։ Բայց
եթե Կրեմլում ակնկալել և ակնկալում են, սպասել են, որ այդ ընտրություններով իշխանություններին մանդա տը տրվի, որ լուծվեն մեզ համար մինչև վերջ անհայտ խնդիրների օրակարգեր, ապա սա մտահ ոգիչ պետք է համարել։ Ի վերջո ոչ վերընտրված ուժն է ընտրություններին ներկայացրել այդ «բարդ, շատ ս ուր և զգայուն հարցերը»,
առավել ևս դրանց լուծումները, ոչ էլ ըստ այդմ՝ մեզ անհայտ լուծումների համար է մանդ ատ տրվել։
Թերևս նման անորոշություններ չէին լինի, եթե ՌԴ-ի քաղաքական դի րքորոշումները կամ դրանց բացակայությունը մեզ համար մի շարք » բարդ,
շատ ս ուր և զգայուն հարցեր»-ով չլինեին մտահ
ոգիչ։ ՀՀ-ի անվտ անգային և արտաքին քաղաքականությունները պետք է թափանցիկ լինեն հանրության համար։ Սա նվազագույնն է, որ իշխանությունները պետք է ապահովեն։ Դեհ, դրանց՝ Հհ-ի անվտ անգային և ազգային շահերին համապատասխանելու մասին էլ ավելորդ է խոսել։