4rd.am -ը գրում է. Հոկտեմբերի 27-ի ոճ րագործությունից հետո գլխավոր ոճ րագործն ուղիղ 20 օր սպասել է և ոչ մեկի վրա ոչ մի ցուց մունք չի տվել, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով այն պայմանավորվածությունները, որոնք եղել են նախագահ Ռ. Քոչարյանի, իր ու Ալեքսան Հարությունյանի միջև: Այնուհետև Նաիրի Հունանյանը հասկանալով, որ ինքը «քց ված է» (Արամ Սարգսյանը նշանակվել էր ՀՀ վարչապետ),

1999թ. նոյեմբերի տասնվեցին գրավոր դիմում է հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանին հետևյալ խնդրանքով. «Մեծարգո պրն Քոչարյան, հոկտեմբերի 27-ի ող բերգական դեպքերից հետո Ձեզ հետ հանդիպման ժամանակ անս ալով Ձեր կոչին մենք հանձ նվեցինք, հավատալով ու վստահելով Ձեզ և Ձեր խոսքին: Դեպքից ավելի քան քսան օր է անցել, ու մենք որոշ մտահ ոգությամբ դիմում ենք Ձեզ, նկատի ունենալով անշուշտ և

գիտակցելով, որ որոշ անպատ եհություն կա, այնուամենայնիվ խնդրում ենք Ձեզ 10 րոպե զո հել Ձեր թանկագին ժամանակից ու ընդունել մեզ: Կանխահայտ շնորհակալությամբ՝ Ն. Հունանյան, Կ. Հունանյան»: Ոճ րագործ Հունանյանների այս խնդրանքը Ռ. Քոչարյանը մեր ժել էր, որից հետո նրանց նյարդերը տեղի են տվել, ու նրանք ցու ցմունք են տվել Ռ. Քոչարյանի խորհրդական Ալեքսան Հարությունյանի ու մնացած բոլոր այն

անձանց դեմ, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են ոճ րագործությանը և դրա իրականացման նախապատրաստական աշխատանքներին: Ն. Հունանյանի ու նրա հան ցավոր խմբի հավաստիացումների արդյունքում էլ որպես մեղ ադրյալներ կալ անավորվեցին Ռ. Քոչարյանի խորհրդական Ալեքսան Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, Հանրային

հեռուստատեսության փոխտնօրեն Հարություն Հարությունյանը, սոցիոլոգ Նաիրի Բադալյանը և այլոք: Ն. Հունանյանի այդ ժամանակահատվածի բոլոր վկայությունները նախաք ննական մարմինը հիմնավորել էր նաև նախաքն նության ժամանակ ձեռք բերված կողմնակի ապացույցներով, որոնք էլ հետագայում հաշվի չառնվելով ու միայն ոճ րագործի ցուց մունքը փոխելով, քր գործը կար ճվել էր Ա.

Հարությունյանի և մնացած բոլորի մասով, բացի կատարող հնգյակից: Իսկ թե ինչպես է գլխավոր ոճ րագործը փոխել Ա. Հարությունյանի և մնացած բոլորի վերաբերյալ ցուց մունքները, նա վկայել է անձամբ (իր և Ա. Հարությունյանի հանդիպման ժամանակ Ա. Հարությունյանը խնդրել է փոխել ցուց մունքները ու բազմիցս անգամ նշել իր ցուց

մունքներում, որ ինքն ուղղակի ընդառաջել է Ալեքսան Հարությունյանի խնդրանքին: Ամենայն հավանականությամբ, ոճ րագործը, թեկուզև ուշացումով, այնուամենայնիվ համոզվել է, որ նախագահի տված երաշխիքները իրագործվում են և միայն դրանից հետո է որոշել ընդառաջել Ա. Հարությունյանի խնդրանքին: Միաժամանակ որոշ բաց տեղեր թողնելով, որ հետագայում նույնպես «քց

ված» չզգա: ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԵՂԵԼ Է ԱԱՆ ԳՈ ՐԾԱԿԱԼ
Ն. Հունանյանը եղել է ԱԱՆ գոր ծակալ և ըստ նորմալ տրամաբանության, նա իր բոլոր գործողությունները համաձայնեցրել է ԱԱՆ-ի հետ (այդ մասին իրենց ցուց մունքներում վկայել են ԱԱՆ-ի մի խումբ աշխատակիցներ նույնպես): Սակայն պարզվում է, որ ԱԱՆ-ի այն ժամանակվա

ղեկավարը նույնպես 27-ի վերաբերյալ գաղտնիք ունի, որը չի ասում: Հոկտեմբերի քսանյոթի հետ կապված Սերժ Սարգսյանն ասում է. «Ես ասել եմ բազմաթիվ անգամ ու հիմա էլ կրկնում եմ, որ բացարձակապես չեմ ուզում մեկնաբանել որևէ հայտարարություն: Դա էլ թող մնա իմ գաղտնիքը, իմ սկզբունքը, դրա ժամանակը գալու է: Ես ընդամենը մի հայտարարություն, մի մեկնաբանություն եմ արել և 1000 անգամ դա կրկնել եմ»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ի հետ կապված ոչ թե 1, այլ մի քանի

հայտարարություն է արել. «Ինձ ու Ռ. Քոչարյանին կասկածողները եռակի անբար ոյական են», «ԱԱՆ աշխատակիցները կպա տժվեն» («Առավոտ» օրաթերթ), «Ես դեռ իմ ասելիքը կասեմ». ահա սրանք են պարոն պաշ տպանության նախարարի և այն ժամանակվա ԱԱՆ նախարարի՝ 27-ի վերաբերյալ արած հայտարարությունները: Մինչդեռ գլխավոր ոճ րագործ Նաիրի Հունանյանը 11.16.99

թվին Հայաստանի Հանրապետույան գլխավոր դա տախազ Բորիս Նազարյանին ուղղած իր հայտարարության մեջ նշում է (Թուրքիա մեկնելու հետ է կապված եղել նրա հայտարարությունը): «Այսպիսով որևէ ավելորդ քայլ առանց ԱԱՆ-ի հետ համաձայնեցնելու մեր կողմից չի կատարվել: Խնդրում ենք քն նության ընթացքում հաշվի առնել այս բոլոր հանգամանքները, որ այդ հարցը

չշահարկվի (նկատի ունի Թուրքիա մեկնելը): Ն. Հունանյան, Կ. Հունանյան»: Միգուցե Սերժ Սարգսյանը իր ասելիքը կասի դա տարանում, երբ որպես մե ղադրյալ հանդես գա 27-ի գործով:
ՈՃ ՐԱԳՈՐԾՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ Է Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
2000թ. մայիսի երեսունին, երբ արդեն Արամ Սարգսյանն այլես վարչապետ չէր, և ոչ ոք չէր խան գարում Ռ. Քոչարյանին, որպեսզի նա կարողանա լիարժեք իրագործել ոճ րագործին տված իր բոլոր

խոստումները, Ն. Հունանյանը վստահաբար փոխում է իր բոլոր ցուց մունքները ոչ միայն Ռ. Քոչարյանի խորհրդական Ա. Հարությունյանի վերաբերյալ, այլև մնացած բոլոր 27-ի գործով կալ անավորված անձանց, ովքեր ինչ-որ բան կարող էին վկայել (Նաիրիի վստահությունը Ռ. Քոչարյանի հանդեպ վերականգնվել է մայիսի 30-ից հետո) և փոխարենը ցուց մունք է տալիս զի նդա տախազ Գագիկ

Ջհանգիրյանի, քն նչական խմբի մյուս անդամների դեմ, միաժամանակ նշելով, որ ինքը բոլորին դեմքով և անուններով ճանաչում է և որ ժամանակը կգա, ինքը պատասխան կպա հանջի: Ոճ րագործը մայիսի երեսունին ու դրանից հետո իր տված ցուց մունքներով ջա նք և եռանդ չի խնայում, որպեսզի ապացուցի, որ Ալեքսան Հարությունյանի և ոչ միայն նրա դեմ ինքը ցուց մունք է տվել քն նչական խմբի ճն շման ազդեցությամբ և նշում, որ իրեն ու խմբի մյուս անդամներին քն նիչները խո շտանգել են ԱԱՆ մեկ ուսարանի քն նչական սենյակներում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *