Իմ սիրտը հայկական կողմում է և ոչ թե՝ ադրբեջանական. Ես կգնայի ԼՂ հենց նրա համար, որ պարոնայք ադրբեջանցիները հասկանան, որ… Վլադիմիր Պոզների ուշագրավ անդրադարձը։ Ինձ շատ է գրավում հայերի բացառիկ ունակությունը, համ առությունը՝ ապրել, գոյատևել բառացիորեն քարի, քար քարոտ հիմքի վրա, որտեղ ոչինչ չի աճում, ու, այդուհանդերձ, նաև ուրախ լինել: Եվ,

միանշանակ, այն, ինչը ես, ընդհանրապես, ամենաբարձրն եմ դասում՝ խելքը: Հայերը շատ խելացի ազգ են, ու դա ինձ չափազանց գր ավում է: Չեմ ուզում չափազանցնել, բայց ես մեծ համա կրանքով եմ վերաբերվում այս երկրին և այս ժողովրդին: Իմ առաջին տպավորությունը հայերից ես ստացել եմ, երբ դեռ Ամերիկայում էի բնակվում և սկսեցի ընթերցել հայտնի գրողին՝ Սարոյանին, ով բացարձակ ամերիկացի գրող է, բայց ,

այնուամենայնիվ, հայկական ընտանիքից է:
Սարոյանը շատ է գրում հայերի մասին, ընդ որում, գրում է անչափ սիրով և չափազանց նուրբ հումորով: Այն ժամանակ ես հայերի մասին ոչ մի բան չգիտեի: Երբ ծանոթացա իմ ապագա կնոջ՝ Չեմբերջիի հետ, պատկերացում անգամ չունեի, որ դա հայկական ազգանուն է, ի վերջո, այն յան-ով չէր վերջանում: Եթե չեմ սխալվում, նա նույնիսկ

կապ ունի Կոմիտասի հետ: Վալենտինայի մայրը՝ հայտնի կոմպոզիտոր Զառա Լևինան, բազում ռոմանսներ է գրել Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա, որոնք թարգմանում էր Սպենդիարյանի աղջիկներից մեկը՝ Տատյանա Սպենդիարովան: Ես բավականին շատ եմ ճամփորդել Կովկասում, եղել եմ նաև Վրաստանում: Եղել եմ Ադրբեջանում, որը չեմ սիրում: Երևի իմ

բախտը չի բերել, բայց այնտեղ ես ինձ զգում էի ոչ իմ ափսեում: Ավելի ուշ, ես, հավանաբար, ոչ այնքան դիվանագիտորեն արտահայտվեցի Ադրբեջանի իշխանության մասին, այդ իսկ պատճառով ինձ այնտեղ այնքան էլ չեն հարգում, բայց ես դրան մի կերպ կդիմանամ: Ցա վոք, չեմ եղել ԼՂ-ում, մեծ հաճույքով կգնայի այնտեղ,

ուղղակի չեմ հասցնում: Ես կգնայի այնտեղ թեկուզ որպես իմ վերաբերմունքի արտահայտություն, որ բոլորը, այդ թվում նաև պարոնայք ադրբեջանցիները գիտակցեեն, որ իմ սիրտը հայկական կողմում է և ոչ թե՝ ադրբեջանական: Դե, կգրանցեն ինձ իրենց սև ցուցակում, կարծում եմ՝ ես կշարունակեմ գիշերները հանգիստ քնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *