BBC լրատվականի ռուսական ծա ռայությունը ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում գե րության մեջ գտնված ու հայրենիք վերա դարձած զի նծա ռայողների մասին։ Լրատվամիջոցը զրուցել է նրանց ու հարազատների հետ։ Պարբերականն արձանագրում է, որ չնայած Արցախում պատ երազմն ավարտվել է, սակայն մի քանի տասնյակ

կամ նույնիսկ հարյուրավոր հայ զին ծառ այողներ շարունակում են մնալ Բաքվի բան տերում։
Նրանցից ոմանք ԿԽՄԿ-ի ջան քերով հարազատների հետ կապի են դուրս գալիս՝ հիմնականում նամակագրությամբ։ Գրում են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, բայց նրանք, ում բախտ է վիճակվել վերադառնալ, պատմում են մշտական ծե ծի և

անմարդկային վերաբերմունքի մասին։ «Բարև, իմ սիրելի ընտանիք։ Նամակը ստացա և շատ ուրախացա, որ ամեն ինչ լավ է։ Սիրելիներս, իմ հետ ամեն ինչ լավ է։ Պապ ջան, թանկագինս, չհուս ահատվես։ Որդիդ իրեն լավ է զգում։ Հետևիր առողջությանդ։ Մամ ջան, իմ սիրելի, թանկագին մայրիկ, ոչ մի վայրկյան չհուս ահատվես, շատ

չանհանգստանաս»։ A4 ֆորմատի թղթի վրա գրված նամակը հայերեն է՝ 2021 թ-ի մայիսի քսանհինգին է գրվել։ Ուղարկողը Սեդրակ Սողոմոնյանն Է։ Նամակում նշված չէ ոչ փոստային հասցե, ոչ հեռախոսահամար։ Ուղարկողն անազատության մեջ է՝ Բաքվում, իսկ նամակը ստացողը ՝ Սամվել Սողոմոնյանն է՝ հայրը։Նամակի վերևի աջ հատվածում սխեմատիկ նկարված 7 մարդ է՝ միմյանց ձեռք բռ նած։

Ստորագրությունն էլ ռուսերեն է՝ «Կարմիր Խաչ. Ընտանեկան կապերի վերականգնում»։ «Պապ ջան, խնդրում եմ, անպաման գնա մեր եկեղեցի և մոմ վա ռի»,- նամակի վերջում խնդրում է Սեդրակը։ Մայրը՝ Թեհմինեն, ամեն օր մոմ է վառում որդու համար ու աղոթում Լանջիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Քսանվեցամյա Սեդրակ Սողոմոնյանը տանն էր, երբ Հայաստանը և

Ադրբեջանը հրա դադարի մասին հռչակագիր են ստորագրել, գյուղում հորն էր օգնում ապրուստի միջոց վաստակելու համար։ «Հետո զանգահարեցին։ Դի րքերում հերթափոխ էր: Այնտեղ՝ սահմանին, ամեն մեկը հսկում է իր տարածքը: Նրանք նաև ուզում էին վերցնել կրտսեր որդուս, սակայն ես նամակ գրեցի, որ չի կարելի միաժամանակ 2

մարդ տանից տանել», — պատմել է Սեդրակի հայրը՝ Սամվելը:Վերջին անգամ հայրն ու որդին հեռախոսով զրուցել են դեկտեմբերի տասներեքին, 16։00-ի սահմաններում: Սեդրակն ասել է, որ իրենց փոխարինելու են եկել և որ շուտով կվերադառնա տուն: Դրանից հետո կապը խզ վել է:
«Առավոտյան իմացանք, որ ադրբեջանցիները շրջա պատել են: Ասել են` տղերք, զե նքերը վայր դրեք ու դուրս եկեք, մենք ձեզ կհա նձնենք մոտակայքում

կանգնած ռուսներին: Բայց չեն հա նձնել, խա բել են», — պատմել է Սամվել Սողոմոնյանը: Սողոմոնյանն ու մյուսները Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում էին։ Կապն ընդհատվել է։ Ըստ պայմանագրի՝ նոր սահմանագծում պետք է ռուս խաղաղապահներ լինեին: Բայց շփո թություններ են եղել: Հայերը շարունակում էին իրենց զի նվորներին

փոխարինել գյուղի մերձակայքում գտնվող հենա կետում:Նույն ժամանակ գյուղին մոտեցել են ադրբեջանցիներ ու նշել, որ տարածքն իրենց է պատկանում: Հայերը չեն համաձայնել: Հրա ձգություն է սկսվել: Ադրբեջանը տեղի ունեցածն անվանեց հակաահաբ եկչական գործողություն: Հիմա Բաքուն ձեր բակալ վածներին անվանում է «զի նված խմբավորման անդամներ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *