Civic.am-ը գրում է. Ընտրությունից առաջ Փաշինյանի իշխանությանը քառասուներկու օր տեվող Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարում էր՝ «Կր ելու ենք, սրանց ջա րդելու ենք իրենց հարթակներում» ու հաշվում այս իշխանությանը «մնացած ժամերը»՝ հայտարարելով՝ «այս իշխանութանը մնացել է 42 օր», պար տությունից հետո հիմա էլ 1,5 տարի է տալիս այս

խորհրդարանին՝ հայտարարելով, թե իր կանխատեսմամբ՝ 1.5 տարի հետո նորից արտահերթ ընտրություններ են լինելու։ «2018 թ-ից հետո արտահերթ ընտրությունները եղել են 2,5 տարի անց, քանզի այս իշխանությունը պր ոբլեմներ լուծող չէ, այլ պր ոբլեմներ ստեղծող է, իմ կանխատեսումն է, որ մենք, մեծ

հավանականությամբ արտահերթ ընտրություններ ունենալու ենք մոտ 1,5 տարի հետո։ Հասունանալու է նոր ընտրությունների պահ անջարկը»,- «Հայաստան» դաշինքի ժողովում հայտարարել է Քոչարյանը։ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ ակումբի» նախագահ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ իրականությունից հեռու հայտարարությունների համար Քոչարյանը քաղաքական պատասխա

նատվություն է կր ում։ «Եթե հայտարարությունը քրե ական հան ցակազմ չի պարունակում կամ քաղաքացիական օրենսգրքով պատասխա նատվության մեխանիզմներ չի պարունակում, պատասխ անատվությունը լինում է քաղաքական, այսինքն՝ մարդը կարող է մի բան ասել, մի բան խոստանալ, մի բան կան խագուշակել եւ

հանրությունը ըստ այդմ գնահատում է, թե այդ մարդուն որքանով լուրջ ընդունեն կամ լուրջ չընդունեն։ Այս դեպքում՝ «48 ժամ հետո սրանք իշխանություն չեն ունենալու» կամ «մենք ենք լինելու իշխանություն» հայտարարություններ ով էլ անի՝ դրանք հետո քաղաքական պատասխա նատվության են բերում։ Մարդիկ հետո սկսում են դա տողություններ անել, թե այս մարդուն ինչքան լուրջ

ընդունեն կամ չընդունեն»,-նշեց Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի նոր հայտարարությունը 1,5 տարվա հետ կապված շատերին կա սկածելու տեղիք տվեց՝ թե նույն մա՞րդն է, կարո՞ղ է իր կրկնակն է «Որովհետեւ ողջամտությունը պա հանջում էր, որ 1-ին հայտարարությունից հետո պետք է

պատասխանատու քաղաքական գործիչը ներողություն խնդրեր հանրությունից, ասեր՝ սխ ալվել ենք, մեղ ավոր ենք, հետո նոր անցներ առաջ, սակայն մարդը մե ղավորության զգացում չունի ու հիմա ասում է՝ տարի ու կես, արդեն դառնում է անլուրջ եւ լուրջ մեկնաբանություն տալ այս հայտարարություններին՝ անիմաստ է»։ Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ՝ ընդհանրապես լուրջ հակա սություններ կան Քոչարյանի տարբեր տարիների, տարբեր ժամանակների

հայտարարությունների միջեւ։ «Այս մարդը անտեղյակության համախ տանիշ ունի, բեխաբար է՝ ինչ է տեղի ունենում, թե իրեն են խա բում կողքից։ Ես էս մասին խոսել եմ մի քանի անգամ, դա կոչում եմ բոժոժի համախ տանիշ, այսինքն՝ ինչպես բոժոժի
մեջ է թրթուռը ապրում ու արտաքին աշխարհին ծանոթ չի լինում, իրեն միշտ գալիս, պատմում են, գովում, վերջում հրապարակային մի բան է ասում՝ պարզվում է հանրային ընկալումներին խի ստ

հակառակ եւ հակասող միտք է ասել և մարդիկ ոչ թե քն նադա տում են արդեն, այլ ծաղրում, ծիծաղում եւ հե գնում են»,-ասաց փորձագետը՝ հավելելով. «Մարդը ժողովրդավարության հետ երբեք ընկերություն չի արել, շատ լավ հիշում ենք իր կառավարման տարիները՝ 2004 թվականի ապրիլի տասներկուսի լույս 13-ի գիշերը, ապրիլի երկուսը 2002 թվականի՝ «Ա1+»-ի եթերազ րկումը, շատ լավ հիշում ենք Լեւոն-Տեր Պետրոսյանի հրա ժարականից

հետո, երբ իրեն լրագրողները հարցրեցին՝ կարո՞ղ է առաջադրվի նախագահի թեկնածու, ասեց՝ չէ, Սահմանադրության հետ խնդիրներ կան և 1-2 շաբաթից կե ղծ տեղեկանք ճարեց և էդ խնդիրները հաղթահարեց։ Հիշում ենք Մարտի մեկը»։ Քոչարյանը, ըստ Լևոն Բարսեղյանի, բազմիցս ապացուցել է, որ թք ած ունի ժողովրդավարության վրա. «Եվ հանրային կամքը, որը ամրագրված է

Սահմանադրության մեջ, և որում ասվում է, որ իշխանության ակունքը ժողովուրդն է՝ իր համար ոչինչ չարժե կամ արժե ընդամենը իր հայեցողական մոտեցումը՝ եթե ինձ են ընտրում, ուրեմն մարդիկ առողջ են, եթե ինձ չեն ընտրում՝ վա տառողջ են, սա ֆա շիզմ է, սա ֆա շիստական մոտեցում է, ու ուղղել այդ մարդուն, այդ տարիքում, այդ

կենսագրությամբ ուղղելը անիմաստ է»,-տեսակետ հայտնեց Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ ուղղակի պիտի հրապարակայնորեն սա ստ ել Քոչարյանին, ասել՝ մարդկանց մի վի րավորիր, ժողովրդին մի վիր ավորիր. «Որովհետեւ մեր ջանով ապրել ես, դարձել նախագահ, դարձել միլիոնատեր, միլիարդատեր, հիմա ինչ է թե, չես ընտրվել՝

մարդկանց սկսել ես վիր ավորել։ Տգ իտության վառ ապացույց է ժողովրդավարության էությունը չհասկացած մարդու։ Շուրջ բոլորը երևի չեն հասկացել, որ պետք է իրեն հուշեն հնարավորինս լուռ մնա, չխոսի ուղղակի։ Չխոսի, որովհետեւ դա խորհրդավորության ինչ-որ նշան է։ Լիքը իմաստուն մարդիկ, Դիոգենեսը, օրինակ, որոշել էր չխոսել, սակայն Քոչարյանը քանի գնում, խայտ առակ բաներ է հայտարարում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *