Արամ Գեվորգյանը գրում է. Ես որոշել էի այսօր ոչ մի գրառում չանել, սակայն ստացա Արամի մայրիկի՝ ինձ ուղղված շնորհավորանքը և անկե ղծ պետք ա լինեմ՝ փշա քաղվեցի։ Մի հատված ներկայացնեմ.
«Շնորհավոր ծնունդդ, Արամ ջան։ Քո նման հայրենասեր տղաները օդի պես անհրաժեշտ են մեր վի րավոր հայրենիքին։ Իմ կրտսեր որդու անունն էլ է

Արամ, որ իր կյանքը զո հաբերեց հանուն անչափ թանկ հայրենիքի համար։ Սիրում եմ բոլոր իրական Արամներին։ Մենք չափազանց թանկ սերմեր ցանեցինք մեր սուրբ հողերի վրա, ու դա չի կարող համապատասխան բերք չտա։ Աստված բոլորիս հետ»։ Արամ Գյուլամիրյանը բանակ էր զո րակոչվել 2020 թ. հունվարի տասներեքին։ Հրե տանավոր էր, Հադրութում էր ծա ռայում։ Պատ երազմի առաջին

օրվանից Արամը ներգրա վված է եղել ռա զմական գործողություններում։ Արամենց դասակը բավական դի պուկ էր կր ակում ու ցա վալի կոր ուստներ պատճառում թշ նամուն, ինչից հետո էլ ԱԹՍ-ների հու ժկու ներ գործության տակ են հայտնվում:
Արամը զո հվեց թշ նամու արձակած ԱԹՍ-ի հար վածից հոկտեմբերի տասին Հադրութի դի րքերում,

վիր ավոր ընկերներին օգնության շտապելիս։ Զո հվելուց 1 ամիս անց՝ նոյեմբերի վեցին, Արամը կդառնար 19 տարեկան։ Նախորդ տարիների համեմատ այս տարի ինձ ուղղված շնորհավորանքներն ավելի եմ արժևորում։ Ամեն անգամ լսելով և կարդալով ինձ ուղղված բարեմաղթանքները, ես նախևառաջ տղերքին եմ շնորհակալ լինում։ Մենք այսօր ապրում և

շնորհավորանքներ ենք ստանում շնորհիվ էն 1000-ավոր տղերքի, ովքեր իրենց կյանքը չխն այեցին՝ մեր խաղաղ կյանքի համար։ Արամն ու Արամի պես հազարավոր տղերք զո հվեցին, որ մենք էսօր ապրեք և չմոռանանք որ պետք է ապրեցնենք նաև նրանց հիշ ատակը։ Մենք ողջ ենք, որ պատմենք, հիշենք և ամեն օր շնորհակալ լինենք, որ իրենց կյանքի գնով մեր կյանքն ենք ապրում։
Շնորհակալ եմ, տղերք ջան, շնորհակալ ենք, տղերք ջան։ Հիշ ատակներդ անմ ար և հավերժ փառք ձեզ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *