«Հրապարակի» զրուցակիցն է ՌԴ Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ — Պարոն Զատուլին, ինչպես գիտեք, արդեն 5 օր է՝ բանակցություններ են ընթանում Սյունիքում՝ ադրբեջանցիների հետ, և այդ բանակցություններին մասնակցում են ռուս

խաղաղապահները՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք, արդյոք խաղաղապահները բավարար ջա նքեր գործադրո՞ւմ են այդ կոն ֆլիկտը հարթելու համար։ — Խաղաղապահները փորձում են կարգի հրավիրել, փորձում են խաղաղ ճանապարհով լուծել ստեղծված խնդիրը, և ես կարծում եմ, որ դա բոլորովին համապատասխանում է նրանց մանդա տին ու մասնագիտական պար տքին։ Ինչ վերաբերում է

արդյունքներին, ուրեմն, ցա վոք, հակ ասական տեղեկություններ են գալիս, բայց եթե հավատանք ՀՀ վարչապետի աշխատակազմից եկող տեղեկություններին, ուրեմն ադրբեջանցի զի նվորականները հեռացել են այն տարածքներից,
որտեղ մտել էին, կարելի է համարել, որ դա թե՛ խաղաղապահների և թե՛ ընդհանրապես Ռուսաստանի աշխատանքի արդյունքներից մեկն է։ — Իսկ ի՞նչ եք կարծքում, հայկական կողմը

բավարար ջա նքեր գործադրո՞ւմ է։ — Ես հուսով եմ, որ Հայաստանի համար բավական է այն, որ Ռուսաստանն արդարության և օրինականության կողմնակիցն է, և որ սահմանները չխա խտվեն, հատկապես այսպես միակողմանի, այդ առումով ուզում եմ ասել, որ եթե խոսենք Հայաստանի կառավարության մասին, ապա ջան քեր, բնականաբար, գործադրում են, սակայն որ

խնդիրը առաջացել է ի սկզբանե, ինձ թվում է, մե ղքը միայն Ադրբեջանինը չէ, որն ակնհայտ միակողմանի գործողություններ է անում, այլ նաև, ցա վոք, Հայաստանի ներկայիս իրավիճակինը, որը ներքաղաքական առումով բաժ անված է, որի ԶՈՒ-ն ու սահմանապահ զո րքերը պա տշաճ մակարդակի վրա չեն, և այս դեպքը թույլ է տալիս ասել, որ Հայաստանի անվտա նգությունը ցածր մակարդակի է։

— Հայաստանում լուրեր են պտտվում, որ Փաշինյանն Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների է եկել Տավուշի և Արարատի մարզերում տասը գյուղ, ինչպես նաև Սյունիքի միջանցքը տալու մասին։ ՌԴ-ին, Ձեր կարծիքով, ձեռնտո՞ւ է դա։ — Ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ խոսակցությունները, այդ խոսակցությունների բնույթը, հիմքերն ու հենց

խոսակցություններն ինձ ծանոթ չեն, ոչինչ ասել չեմ կարող։ — Լավ, ուրիշ կերպ ձևակերպեմ հարցս, Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Զանգեզուրի միջանցքի մասին։ Ռուսաստանին դա ձեռնտո՞ւ է։ — Ես կատեգորիկ այն բանի կողմնակիցն եմ, որ Ռուսաստանը ճշգրիտ կատարի իր վրա վերցված պարտավորությունները։ Եթե հայկական կողմը, որպես ՌԴ-ի դաշնակից, համարում է, որ իր

իրավունքները խա խտվել են, որ իր դեմ տեղի է ունեցել ոչ բարեկամական ակ տ, որը կարող է առաջ բերել ՀԱՊԿ-ում գուրծընթաց սկսելու հարց, եթե հայկական կողմը տեղի ունեցածը համարում է
հա րձակում, ուրեմն մենք պիտի լրջորեն ուսումնասիրենք այդպիսի դիմումը, որը, իմ կարծիքով, արդեն արվել է։ Ռուսաստանը , վստահաբար, կողմնակիցը չէ ինչ-որ տարածքների գրա վմանը, որն ինչ-որ մեկը համարում է իրենը։

Եթե դա տենք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններից, ուրեմն նախկինում ու լրիվ վերջերս էլ նրանք համարում են, որ Երևանն էլ է պատկանում Ադրբեջանին, ադրբեջանական հող է և այլն, սակայն Ռուսաստանը, բնականաբար, չի կարող աջակցել նման հայտարարություններին և աջակցել այդօրինակ գործողություններին։ ՌԴ-ն փորձում է հասնել նրան, որ այդ հարցը լուծվի առանց որևէ ար յունահեղությունների և խաղաղ ոգով, և հենց դրա համար են բոլոր ջան քերը»,-գրում է թերթը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *