Մարիա Երկանյանը գրել է. Տղես`իմ հպարտություն, դու սրան չեիր արժանի։Փոխեցի քարտ` քո տան, սակայն բան չփոխվեց մեր տանը։ Ոչ մի բան չավելացավ ու չպակասեց, քանի որ`նենց էլ բան չկար,դատարկա տունս առանց քեզ։ Ես չպիտի ծաղիկներով զարդարեի քո շիր իմը, դու պետք է

ծաղիկներով պահեիր մեր տունը` տղես,թանկս։ Առանց քեզ դժ վար է և դա ժան։Ինձ միշտ ասում էին (գնալով ցա վին կսովորես ու կընտելանաս,ամեն ինչ լավ է լինելու,դու ուժեղ ես կդիմանաս)։Սաղ սուտ է տղես,ես ուժեղ չեմ,ես չեմ ուզում ուժեղ լինեմ,ես

քեզ հետ էի ուժեղ, մենք 3-ով մի ուժ էինք ու անվախ, մենք 3-ով էինք ամեն տեղ ամեն ինչում։ Իսկ հիմա՞։ Այժմ ես թույլ եմ, կո տրված ու երկուսով, մնացինք մենակ։ Էէէ որդիս,դու բանակ գնալու օրը տրամդ գցել էիր, ասում էիր( Որ պատկերացնում եմ ձեզ աղջիկներիդ ինչպե՞ս եմ

մենակ թողնում երկու տարի, գժվում եմ մամ,ո՞նց թողնեմ ձեզ)։ Համ ծա ռայել էիր ուզում, համ էլ վա խում մեզ մենակ թողնելուց։ Բա հիմա՞ ,ո՞նց թողիր անտեր, մենակ չ է ,անտեր։ Գիտե՞ս ապրելս չի գալիս, ուզում եմ քո մոտ,քեզ հետ, սակայն չեմ կարող, բա քու՞յրդ,չե կարող իրան էլ մենակ թողնեմ, ես որ չեմ դիմանում, բա ինքը ո՞նց

դիմանա։ Մի Ձև ապրում ենք, քեզ մեր տանը ողջ պահելով, մեզ հույս տալով որ դու կգաս,տենց ապրում ենք, միմյանց դեմ կլոունություն անելով ապրում ենք,մթամ ապրում ենք։ Սենս,իմ անթերի բալա,այ որ մի օր դուռը բացվի և դու մտնես,ասես` ֊ Մամ ջան ես եկա, ես խոսք էի տվել որ կգամ,եկա։ Այ էդ ժամանակ մենք կապրենք, թէ չե,

ու՞մ է պետք սենց ապրելը, սա մե ռնել է դանդաղ և դա ժան,սա ապրել չի, սա գոյատևել է։ Սեն այնքան քո կարիքը ունենք, էնքան եմ կարոտել։ արի էլի տղես,արի էլի։ Այժմ ավելի դժվ ար է մեր համար,գնալով ոչ թէ հեշտանումա, այլ ավելի դժ վարա դառնում առանց քեզ 8 օր էր մնացել, քսաներկուսին պետք է գայիր, բա ես սպասում եմ,

գժ վում եմ տղես, չեմ դիմանում։ Հիշում ե՞ս Արամ Ասատրյանի (ես կմե ռնեմ և կգնամ ) երգը ո՞նց էիր սիրում, ի՞նչ իմանայի որ էդ երգի մեջի խոսքերը ճիշտ էին լինելու, օրը տաս անգամ լսում էիր ու ասում,֊ Մամ բայց ի՞նչ լավ է երգում։ Այժմ ես եմ գալիս այցի, ես եմ խոսում, և դու չես լսում։ Աաաա՜խ տղես, կարոտել եմ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *