Ադրբեջանի նախագահը մի շարք հայտարարություններ է արել Արցախի և Հայաստանի մասին: NEWS.am-ի թղթակիցը Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանին խնդրել է մեկնաբանել դրանք: Իլհամ Ալիեւն այսօր նորից հայտարարեց, որ ղարաբաղյան հակամար տությունը «լուծված է», ու որ «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք: Ադրբեջանի

նախագահը հերթական անգամ հանդես է եկել, կարելի է ասել, ծրագրային հայտարարություններով: Հետաքրքիր է, որ մենք ճշգրիտ կերպով կանխ ատեսում ենք Ադրբեջանի բոլոր գործողություններն ու քայլերը, ինչը ցույց է տալիս, որ եթե ի վիճակի ենք կանխ ատեսել քայլերը, ապա ի վիճակի ենք կան խել նաեւ գործողությունները: Վերջին

հայտարարություններում 2 առանցքային ասպ եկտ կա: Նախ՝ նա կրկին սկսել է ասել, որ գոյություն չունի նման միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է: Երկրորդ՝ նա արդեն բարձրաձայնել է այն, ինչ մենք ավելի վաղ կան խատեսել էինք: Այն մասին, որ այսպես կոչված տնտեսական շրջանների ստեղծումը առաջին քայլն է, ու իրականում դա աշխարհաքաղաքական թատրոնների, ճակատների
ստեղծում է. հետո կսկսվի երկրորդ փուլը`

վարչատարածքային միավորների ստեղծումը: Ալիեւը խոսեց այդ մասին՝ մի տումնավոր կամ ակամա: Ասում է, որ կա Ղարաբաղյան տնտեսական շրջան: Բայց դա բավարար չէ ասելու համար, որ Ղարաբաղը ադրբեջանական է: Նշանակում է, որ վաղը ստեղծվելու է Ղարաբաղի վիլ այեթ: Նա արդեն բարձրաձայնել է Արեւմտյան Զանգեզուրի գաղափարը, որի մասին խոսել ենք այսպես կոչված
Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի

ստեղծումից անմիջապես հետո: Նշանակում է, որ մենք պետք է ակնկալենք Արեւելյան Զանգեզուրի վիլ այեթի ստեղծման գաղափար: Բայց այդ չափազանց մեծ ախորժակն ու իրեն գերտերության տեղը դնելու փորձը, որը կարող է միակողմանի փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը, բնականաբար, շատ բանի մասին է խոսում: Առաջին՝ կա՛մ նրանք իսկապես տարածաշրջանում հետագա ապակ այունացման ծրագրեր ունեն

Թուրքիայի հետ, կա՛մ պարզապես հաջողությանից գլխապտույտ ունեն: Ամեն դեպքում, մենք պետք է լրջորեն վերաբերվենք այս կարգի հայտարարություններին ու նպատակային աշխարհաքաղաքականություն վարենք:
Ամենակարեւոր ուղղությունը պետք է լինի մեր անվտ անգության ամրապ նդումը եւ եղբայրական երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Սա իրատեսական է: Եվ դա տարածաշրջանում

հավասարակշռության պահպանման գլխավոր երաշխիքն է, չնայած միջազգային ահաբե կիչների ներգր ավմամբ ադրբեջանա-թուրքական ագր եսիայից հետո իրավիճակը բոլորովին այլ է: Սա այն կարմիր գիծն է, որի խախ տումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:
Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ Ալիեւը ազնիվ թշ նամի է: Նա երբեք չի թաքցնում իր

նպատակները: Հիմա ստեղծվում է «Զանգեզուրի հարցը», վաղը կարող է հայտնվել «Զանգեզուրի հակամար տությունը»: Հարցն արդեն օրակարգում է: Բայց Ալիեւը չի կարող միաժամանակ 2 հարց ունենալ՝ Զանգեզուրի և Ղարաբաղի: Ուստի հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը փակ է, եւ հիմա անցնում է Զանգեզուրին ու ասում է, որ դա իր «պապերի, նախապապերի հողն է» եւ այլն:

Մենք հասկանում ենք, որ, հնարավոր է, որ Հեյդար Ալիեւը ծնվել է Սիսիանում, սակայն դա չի նշանակում, որ դա նրանց հողն է: Ցանկացած մարդ կարող է ծնվել ցանկացած քաղաքում եւ պետությունում, բայց դա չի նշանակում, որ այդ քաղաքը կամ պետությունը նրա պատմական տարածքն է: Մենք տեսնում ենք Ադրբեջանի՝ իրավիճակի ապակա յունացման շատ լու րջ

մտադրություններ: Որպեսզի դրանք պարզապես հռ ետորաբանություն մնան, անհրաժեշտ է համապատասխան աշխարհաքաղաքականություն վարել: Կարծում եմ՝ դրա համար կան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները: Փաստացի Ալիեւը հրա ժարվե՞լ է համանախագահներից: Նրա «որոշման» համաձայն՝ այո: Բայց կարծում եմ, որ դա բարդ է անել: Տվյալ դեպքում պետք է

այլընտրանք լինի: Իսկ ինչպիսի՞ն է այլընտրանքը: Եւ ո՞վ կարող է ստեղծել դա: Հենց Ադրբեջա՞նը: Միայնա՞կ: Դա իրատեսական չէ ու պարզապես ծիծաղելի է: Իսկ ո՞ւմ հետ: Ամեն դեպքում չէ՞ որ համանախագահող երկրները նույնպես ունեն շահեր այստեղ, նրանք հետաքրքրված են նրանում, որ տարածաշրջանը լինի կան խատեսելի: Առավելեւս հաշվի առնելով վերջին իրադարձությունները

հարակից շրջաններում: Փաստացի Ադրբեջանը փորձում է ստեղծել ապակա յունացման գոտի: Կարծում եմ, որ դա կվն ասի միայն ուրիշ երկրներին, հեռատեսական չէ: Կարող է տու ժել նաեւ ինքը՝ Ադրբեջանը: Երեկ Ադրբեջանի նախկին ԱԳՆ Թոֆիկ Զուլֆուգարովը հնչեցրել է խաղաղապահներին տան կերով փոխարինելու գաղափարը և անգամ խոսել նոր ցեղասպ անության

մեջ հնարավոր մեղ ադրանքների մասին:
Ինչ վերաբերում է տա նկերին, ապա դա լավ հետեւանքներ չի ունենա հենց Ադրբեջանի համար: Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվում է հաղորդագրությունը օկուպ ացված տարածքներում «հայերի կողմից» թողնված կա սետային ռու մբի մասին, ինչից արվում են հեռու գնացող

եզրակացություններ: Ադրբեջանցիներն օկու պացված տարածքներում կարող են «գտնել» ամեն ինչ՝ ներառյալ միջ ուկային զ ենք: Տեղեկատվական պա յքարը շարունակվում է: Այն արդեն փորձել է շահարկել «Իսկ անդերի» շուրջ: Ըստ ամենայնի՝ Թուրքիայի օգնությամբ տեղափոխվել են Մերձավոր Արեւելքից ինչ-որ բե կորներ, որ մեղ ադրեն

հայկական ու ռուսական կողմերին իբրեւ «Իսկ անդեր» օգտագործելու մեջ: Դա ապատեղեկատվության փորձված համակարգ է, որն Ադրբեջանում հասել է մեծ բարձունքի: Բայց չափազանց սարս ափելի սու տը հազիվ թե վստահության արժանանա. այստեղ մենք Գեբելսի հետ համաձայն չենք: Այդ մեխանիզմն այստեղ չի աշխատում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *