Վահե Տեր-Մինասյանը գրում է. Հերթական չա րամիտ հի մարությունը և անգրագիտությունը, այս անգամ արդեն SIL Insurance-ի կողմից։
Եվ այսպես, իրավիճակ։ Ինձ դիմել է երիտասարդ, դեռևս երեխաներ չունեցող կին, որի մոտ առկա է ս եռական ուղիներից ար յունահոսություն։ Կատարված հետազոտություններով ախտ որոշել եմ բավական

տհ աճ, վիր ահատությունների անհրաժեշտությամբ իրավիճակ։ Հի վանդը, ունի սոց փաթեթ և ուրեմն պետության կողմից երաշխավորված բու ժման իրավունք։ Չնայած այն հանգամանքին, որ նման վիր ահատությունների համար պետության կողմից հատկացվող գումարը մոտ երեք անգամ պակաս է վճարովի հիմունքներով բուժվող հի վանդների կողմից վճարվող գումարից։ Չնայած նրան, որ սպասվում է

բարդ վի րահատություններ, որոնց դիմաց մեղմ ասած լինելու է անհամապատասխան վարձատրություն, դիմում ենք հի վանդի ապահովագրական ընկերությանը՝ կնոջը օր առաջ օգնելու և իհարկե երեխա ունենալու հնարավորությունը պահպանելու համար։
Եվ… Կարելի է միայն ապ շել, որ ՍԻԼ

ապահովագրական ընկերության «փորձագետը», որոշում է շտ կումներ կատարել մեր ախ տորոշման և վի րահատության առաջնահերթության մեջ։ Ավելին, որոշում է, որ պետության կողմից հատկացվելիք չնչին գումարը կարելի է էլ ավելի կրճատել (նպատակների մասին կարելի է միայն ենթադրել)։ Հիմա ամենահետաքրքիրը։

«Փորձագետը», որն իրեն իրավունք է վերապահել որոշումներ կայացնել, կապված կնոջ մոտ գինեկոլոգիական վիր ահատության առաջնահերթության մասին պարզվում է՝ …. ԱԼ ԵՐԳՈԼՈԳ է։ Ավելին, իմ հեռախոսային խոսակցության ժամանակ, հայտնեց, որ որոշումները կայացրել է քն նարկելով իր ղեկավարի՝ վարչության պետի հետ, որն էլ իր հերթին՝ ՍՐՏԱԲԱՆ է…

Ինձ մնում է, այս «հրաշալի» և «պրոֆեսիոնալ» թիմին առաջարկել գնալ և վի րահատել հի վանդին, քանի որ հետաձգ ելու դեպքում այս կինը պարզապես կզ րկվի երբևէ երեխա ունենալու հնարավորությունից…Հ.Գ. Ընկերության ղեկավարությունը և սեփականատերերը հուսով եմ հնարավորություն ունեն լսել մեր հեռախոսային խոսակցության ձայանգրությունը և անել

համապատասխան հետևություններ։
Հ.Գ. Ես անընդհատ փորձում եմ պատկերացնել, որ մի օր կարթնանամ և կպարզվի, որ Հայաստանում ամեն մեկը վերջապես կատարում է իր գիտելիքներին և հնարավորություններին համապատասխան աշխատանք։ Հա, և որ նաև շատ կարևոր է, ունի մարդկային վերաբերմունք այլոց հանդեպ։

Добавить комментарий