Ընտանիքը Դավիթին տեսակցության էր գնացել, Մայրը երջանկությունից արտ ասվում էր, Դավիթն էլ գրկել էր մայրիկին ու ասում էր… Զո հված հերոս Դավիթի մասին։ 2001 թվականի օգոստոսի 24-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ծնվեց Թորոսյանների ընտանիքի միակ որդին Դավիթը։ Քույրիկից փոքր էր մեկ տարով ու նրանք շատ հավատարիմ էին միմյանց հետ։ Ժպտուն էր Դավիթը, հոգատար, բարի ու ազնիվ։ Դպրոցը ավարտելուց հետո

պոլիտեխնիկական համալսարան էր ընդունվել, այնտեղ էլ ձեռք էր բերել շատ ընկերներ։ 2019 թվականի դեկտեմբերի 17-ին Դավիթը զո րակոչվեց բանակ։ Սկզբում ծա ռայության էր անցել Մուղնիում, իսկ հուլիսին տեղափոխվել Արցախ, Շուշիին պատկանող հակաօդային զո րամաս։ Ընտանիքը Դավիթին տեսակցության էր գնացել, բոլորը այնքան ուրախ էին։ Մայրը երջանկությունից արտ ասվում էր

Դավիթն էլ գրկել էր մայրիկին և ասում.«Մամ մի լա ցի էլի» և այդպես ասես կարոտը չառնելով գրկել էր ու կանգնել։ Միշտ ժպտուն և ուրախ Դավիթը մի օր ընկերոջն ասել էր. «Ես երբ ժպտում եմ, ապա սթ րեսի մեջ եմ»։ եւ ընկերոջ այն պատասխանին, որ Դավիթը միշտ էլ ժպտում է, նա պատասխանել էր.«բա տեսնում ես, ապա միշտ սթ րեսի մեջ եմ»։

Սեպտեմբերի 25-ին նա ընտանիքի հետ վերջին անգամ խոսեց։ Իր հերթափոխը արդեն ավարտվել էր։ Բայց ընկերը պիտի արձակուրդ գնար և նա համաձայնել էր իրեն փոխարինել։ Հենց այդ օրը սկսվեց պատ երազմը և ոչնչից չվա խեցող Դավիթը մինչև վերջին պահը ժպտաց։ Սեպտեմբերի 27-ի

երեկոյան հայրը հեռուստացույցով տեսավ, որ որդին անմա հացել է։ Դավիթը իր ժպիտը տարավ երկինքներին, որ խաղաղություն բերի և այնտեղից հսկի մեր հայոց սահմանները։ Փառք քեզ Դավիթ Թորոսյան. Ճանաչենք մեր Հերոսներին. Անի Ավետիսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *