Իլոն Մասկը ասել է թե երբ կկառուցվի քաղաք Մարսի վրա . ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ։ Իլոն Մասկը հայտարարել է , թե երբ կկառուցվի Մարսի վրա քաղաքը, ու քանի «Raptor» շարժիչ է անհրաժեշտ դրա համար: Իլոն Մասկը Թվիթերի իր էջում տեղեկացրել է, որ իր ընկերությունը նախատեսում է

մեծացնել «Raptor» հրթ իռային շարժիչների արտադրությունը, որոնք կօգտագործվեն «Starship» տիեզերանավի վրա, ինչը և նախատեսված է մարդկանց Մարս ուղարկելու համար: Ի պատասխան հարցին , թե SpaceX- ը տարեկան քանի «Raptor» շարժիչ է նախատեսում արտադրել, Իլոն Մասկը ասել է հետևյալը. «Տարեկան 800-1000: Մոտավորապես այդքան է անհրաժեշտ ,որ տասը

տարվա ընթացքում Մարսի վրա կառուցվի քաղաք: Քաղաքի կառուցումը ինքնին հավանաբար կտևի մոտ քսան տարի, ուստի հուսով ենք, որ այն կավարտվի մոտ 2050 թ-ին» ։ Ավելի վաղ Իլոն Մասկն ասել էր, որ Մարսի վրա նման քաղաք ստեղծելու համար , այն մոտավոր կարժենա մի քանի տրիլիոն դոլար ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *