Շուտով մեծ հա րված Բաքվին և Անկարային. Մնացել է 1 քայլ և Հայաստանը կդառնա Պարսից Ծովն ու Սև Ծովը միմյանց կապող օղակ… Պույա Հոսեյնի. Հայաստանը շուտով կդառնա Պարսից Ծովը և Սև Ծովը իրայ կապող օղակ: Պարսից ծոց — Սև ծով կարևոր տարանցիկ միջանցքի

իրականություն դառնալուն մնացել է ընդամենը մեկ քայլ: Պարսից ծոց — Սև ծով միջանցքի մասին նախնական համաձայնագիրն արդեն պատրաստ է: Վերջնական պայմանագիրը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կստորագրվի՝ մոտ ապագայում: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության

նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետը՝ Ամին Թարֆան, իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադարձ կատարելով երկուշաբթի օրը Հայաստան կատարած իր այցին և իր մասնակցությանը Երևանում տեղի

ունեցած Պարսից Ծոց-Սև Ծով տրանզիտ վերջնական համաձայնագրին նվիրված համաժողովին, նշել է. «Պարսից Ծոց — Սև Ծով տրանզիտ միջանցքը կստեղծվի` անդամ պետությունների տրանսպորտային կապերը զարգացնելու, միասնական շահերը և մրցակցային պայմանները բարելավվելու համար»: Նա ասաց, որ իրանական

տվյալ նախաձեռնությունը որպես առաջարկ ներկայացվել է 2016 թ-ին, այնուհետև՝ 4 բանակցություններ են կատարվել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, կրկին Թեհրանում, իսկ ս.թ. ապրիլի 19-ին՝ Երևանում կայացավ բանակցությունների հինգերորդ փուլը, որին մասնակցում էին պատվիրակություններ Իրանից և

Հայաստանից՝ անձամբ, իսկ Վրաստանից, Բուլղարիայից ու Հունաստանից՝ վիրտուալ մասնակցությամբ: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման և կառուցվածքների վարչության պետն ավելացրել է. «Վերջերս կայացած հանդիպման ընթացքում, հաշվի առնելով մասնակից երկրների կամքը՝ համաձայնագրի տեքստը

վերջնական տեսքի բերելու հարցում, ձեռք
են բերվել կառուցողական պայմանավորվածություններ՝ նախագծի մի քանի կետեր հստակեցնելու մասին: Վերջնական տեքստը կողմերի կողմից կստորագրվի հաջորդ հանդիպման ժամանակ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում»: «Այս միջանցքի գործարկման շնորհիվ, ինչը

շահավետ է և տնտեսական արդյունավետության, և անվտ անգության պահով, կաճի Եվրոպա-Ասիա
առևտրաշրջանառության արագությունը: Եւ այդ գրա վիչ պայմանների շնորհիվ կբարձրանա Իրանի, Հարավային Կովկասի և Սև Ծովի երկրների տրանզիտ դերը՝ տարածաշրջանային և միջազգային տնտեսական հարաբերությունների մեջ»: «Նկատի ունենալով Իրանի հարավում Պարսից Ծոցի

իրանական նավահանգիստների կարողությունները և Իրանի տարածքում երկաթուղային ու ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերը, ինչպես նաև՝ Իրանի հյուսիս-արևմուտքի մասում, հատկապես՝ ՀՀ հետ սահմանին, սահ մանամերձ մաք սային տերմինալների բարելավման հնարավորությունը և մյուս անդամ պետություններիի համապատասխան ենթակառույցները, այս ամեն

ինչը կօգնեն այս տրանզիտ միջանցքը հնարավորինս արագ գործարկել», _ ասաց իրանցի պաշ տոնյան: Նշելով, որ Պարսից Ծոց — Սև Ծով միջանցքի համաձայնագիրը հասանելի կլինի այլ
պետություններին՝ անդամների համաձայնության դեպքում, նա հավելեց. «Հաշվի առնելով Ասիան Եվրոպայի հետ կապող խոշոր միջազգային

նախագծերը, այդ թվում նաև` «Մեկ ճանապարհ, 1 գոտի» Չինաստանի նախաձեռնությունը , համապատասխան պլատֆորմ կտրամադրվի այս նախագծերին մասնակցության համար և, ուստի, մեր երկրները ավելի մեծ դեր կխաղան տարածաշրջանում՝ միջազգային և տարածաշրջանային տրանզիտ փոխադրումների
ոլորտում»:Ամին Թարֆան իր խոսքը եզրափակեց հետևյալով. «Սև Ծովի առափնյա պետությունները

ներառում են Վրաստանը՝ արևելքում, Ռուսաստանըու Ուկրաինան՝ հյուսիսում, Ռումինիան և Բուլղարիան՝ արևմուտքում, Թուրքիան՝ հարավում: Ափամերձ գոտու երկարությունը 4,340 կմ է . Վրաստանի ափերը ՝ 310 կմ, ՌԴ-ն՝ 475 կմ , Ուկրաինաինը՝ 1628 կմ, Ռումինիայինը՝ 225 կմ, Բուլղարիայինը` 300 կմ, իսկ Թուրքիայինը՝ 1400 կմ: Սև Ծովին

ափամերձ այս գոտին, ուր մեծ բնակչություն ունեցող երկրներ կան, և որտեղ գտնվում են միջազգային շուկաների զգալի մասը, ցույց է տալիս սևծովյան տրանսպորտի մեծ կարևորությունը, որն էլ կրկնապատիկ կարևոր կդառնա՝ Պարսից Ծոց — Սև ծով այս տրանզիտ, կարճ և անվտ անգ միջանցքի հաստատման շնորհիվ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *