Նանե Արզումանյանը գրում է. Ոչ ոք չի կարող հասկանալ, որ ապրելուդ տակ խնամքով թա քցնում ես չապրելդ… Ոչ ոք երբեք չի հասկանա՝ ինչ կարող ես թաք ցնել նկարած ժպիտի տակ… Ոչ մի կոր ուստ չունեցող երբեք չի հասկանա, թե ինչպես կարող ես այնքան ուժ գտնել, որ հերթով շարունակես խոսել բոլոր Տղերքի մասին… Պատ երազմից հետո ունեի

նպատակ, որ պիտի հնարավոր ամեն ջա նք գործադրեմ ու կարողանամ օգնել նահ ատակված Տղաների ընտանիքներին։ Աստծո կամքով իմ հաղորդման կողքին կանգնեցին մարդիկ, որոնք օգնեցին այս ամենն իրականացնել։ Հայրիկիս հետ հասել ենք տարբեր մարզեր՝ Արմավիրից մինչև Սյունիք և հետո Արցախ։ Կարողացել եմ օգնել

մոտավորապես 70 ընտանիքի, գուցե չնչին գումարով(յուրաքանչյուրին 500, 400, 300, 200 դոլար) ուզում էի, որ գոնե մի խնդիր լուծում ունենար։ Հիմա էլ, երբ գիտեմ, որ պետության կողմից տրամադրվող գումարը շատ ընտանիքների համար խնդիր է(սկսած իմ ընտանիքից),քանզի կանխավճարի համար նախատեսվածը չի հերիքում, փորձում եմ կրկին,տարբեր մարդկանց դիմելով,

գոնե մի քանի ընտանիքների աջակցել։
Ես առաջին անգամ եմ այս ամենի մասին խոսում, սակայն երբ հրապարակումներ եք անում իմ առօրյայի վերաբերյալ, ապա պարզապես խնդրանք՝ 1 օր եկեք և զուգահեռ քայլեք։ 1 օր եկեք և պատասխանեք մորս հարցերին, երբ գիտեր, որ միայնակ եմ եղել բոլոր դ իահեր ձարաններում և

ամեն օր միամտաբար հարցնում է՝ եղբորդ դեմքն ամբողջական էր չէ՞, տեսել ես չէ՞.. 1 օր ապրեք իմ փոխարեն և պարզապես փորձեք մի հարցով օգտակար լինել քսաներեք տարի առաջ նագիծ հսկած հրամ անատարի ավագ որդուն, ով հիմա Արցախի դի րքերում է։ Մեկ օր եկեք և տեսեք, թե ինչպես է Եղբորիցս հետո նրա տասնվեց տարեկան որդին հացի խնդիր լուծում՝ արթնանալով

առավոտյան հինգին և աշխատանքի անցնելով։ Եկեք և պատասխանեք Եղբորս փոքրի հարցերին և շարունակեք ապրել… Իհարկե, չեք անի և կխոսեք ար յան վաճառքից ամենասրբապի ղծ կերպով։ Իհարկե, չեք անի և կշարունակեք ձեր ստ որ արարքները, որովհետև չեք մարսում տեսանյութի պատմությունը։ Պատ երազմից հետո քն նադա տել եմ բոլորին, որովհետև ունեցել եմ և ունեմ դրա

իրավունքը, բայց մի անգամ գործող իշխանության կողմից չեմ թիրա խավորվել և հար ձակման են թարկվել։ Հայտնի տեսանյութից հետո մինչ օրս սպ առնալիքներն ու թիրա խավորումը շարունակվում են…Եզրահանգեք՝ ով ինչի համար է անում..
Իհարկե, սա ձեզ հետաքրքիր չէ և շարունակում եք հետևել իմ ցանկացած գործողության։ Շարունակում եք դա տել ձեր հոգուն բնորոշ թու յնով։ Շարունակում եք իմ և Մարիամի ցանկացած գործողություն մի քանի օր քն նարկել և ապրել

դրանով։ Ձեզ երբեք չի կարող հետաքրքրել, թե ինչպես կարող են ուղղակի 2 հայուհիներ(անկախ նրանից ով ում աղջիկն է)ժամերով նստել և լա ցել, բայց հետո ժպտալ , ձեզ հետաքրքիր է այն, թե ինչպես եմ ես շարունակում ոտքի կանգնած մնալ…
Ի դեպ, ար յան վաճառքի մասին խոսողներ, դուք Աստված ունե՞ք կամ երբ հրապարակում եք անում՝ հետո ձեր տերերի շպր տած աշխատավարձով ուրախանու՞մ եք։ Հետո գնու՞մ եք Եռաբլուր և չե՞ք սարս ափում…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *