Բրազիլիա գալուց մեզ զգուշացրել էին, որ շատ տարածված է գո ղությունը։ Հյուրանոցից դուրս եկանք, նստեցինք մեքենան մեկ էլ կինս ասում ա, որ հեռախոսը չկա։ Հաջորդ օրը մեկ էլ տեսնեմ, որ… Բակուր Մելքոնյան

Բակուր Մելքոնյանը գրել է. Բրազիլիա գալուց մեզ զգուշացրել էին, որ գո ղությունը շատ տարածված է։ Դուր եկանք Ռիոյուն հյուրանոցից, նստեցինք մեքենան, մի փոքր հեռացել էինք, մեկ էլ կինս ասում է, որ հեռախոսը չկա։ Վերելակի մեջ մոտն է եղել, մի պահ նստել է հյուրանոցի սպասասրահում,

երբ սենյակն էի հանձնում և վերջ։ Կինս ասում է, արի հետ գնանք հյուրանոց, հավանաբար դիվանին ա ընկել գրպանիցս։ Ասեցի սպասի զանգեմ, եթե զանգը գնաց, ապա հետ կքշեմ։ Զանգեցի, անհասանելի էր։ Այ քեզ պրոֆեսիոնալիզմ, աննկատ թռցրեցին, միանգամից անջատել են, դե

ոստիկանություն էլ դիմելու իմաստ չկար, քանի որ Ռիոյից մեկնում էինք ու ցուցում տալու, սպասելու ավելորդ ժամանակ չունեինք։ Հաջորդ օրը մեքենայով շարունակում էինք մեր ճանապարհորդությունը դեպի հարավ, կանգնեցինք բնության գրկում, գետի կողքը հանգստանալու։ Մեքենայի մեջ ման էի գալիս ջրի

շիշը, որը հետևի նստատեղից գլորվել էր, ես էլ կողքիս նստատեղի տակ էի նայում և տեսնեմ կնոջս հեռախոսը։ Այ մարդ պարզվեց ոչ ոքն էլ չի գո ղացել, ուղղակի շորի գրպանից ընկել ա նստարանի տակ, իսկ անհասանելի է եղել, քսնի որ ռոումինգը բալանսի պատճառով անջատվել ա էդ օրը։ Իսկ

մենք այնքսն վստահ էինք, որ գողացել էին, որ նույնիսկ մեքենան նորմալ չէինք նայել, հյուրանոց էլ հետ չքշեցինք։ Օրինակ Դուբայում կինս պայուսակն էդ կորցրել, հաջորդ օրը չալարեցինք քշեցինք մեր եղած ռեստորանը ու առևտրի կենտրոնները ու մոլերից մեկի

կորած իրերի բաժնում մեզ հետ տվեցին պայուսակը։ Այսինքն համոզված էինք, որ գո ղացած չեն լինի և ման էինք գալիս։ Ասածս ինչ ա, դո ղացեք ձեր անվան ու բարի համբավի վրա, պատահական չեն ասում ավելի լավ է մարդու աչքը հելնի, քան թե անունը…