Նաիրի Հոխիկյանը գրում է. Սև լճի մասին իմ տեղեկությունը և իրականությունը։ Հիշո՞ւմ եք, 2021 թվականի մայիսի տասնհինգին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնել էր Սյունիքի մարզի Մեծ Իշխանասարի Սև լճի հատված՝ նկարվելով և պն դելով, թե դա մեր հսկողության տակ է։ Հիշո՞ւմ եք,

ես կաս կած հայտնեցի, որ դա մենք այնտեղ տեր ենք։ Վստահաբար հիշում եք, որ ամբողջ պետական ապարատն ու իշխանության սպասարկու ԶԼՄ-ները ոտքի հանվեցին՝ ինձ հեր քելու և նաև ինձ վարկաբ եկող տեղեկատվական գր ոհ անելու համար։ Մի խոսքով, փորձեցին ևս մեկ անգամ ինձ ստ ախոս ցույց տալ։ Սակայն ինչպես

մեր հանճարեղ ազգն է ասում, գո ղի և նրա նմանի կյանքը 40 օր է։ Հեռուստաընկերություններից մեկը վերջապես կարողացել է բարձրանալ վերև ու հասկանալ, թե ինչքան տարածք է մեզ պատկանում։ Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու մայիսի տասնհինգին Տիգրան Ավինյանը մոտիկ չէր գնում լճին, ինչու պատգամավոր Արմեն Խաչատրյանը

այդպես էլ տեր չկանգնեց իր խոսքին և ինձ չուղեկցեց դեպի Սև լիճ, ինչու հետագա 2 ամիսների ընթացքում ինձ այդպես էլ թույլ չտվեցին անձամբ գնալ այնտեղ։ Ի՞նչ պետք է ցույց տային, այն, որ Սև լիճը թշ նամու հսկողության տա՞կ է, որ լճին մոտենալը վտ անգավո՞ր է յուրաքանչյուր հայի համար։ Դիտեք տեսանյութն ու ուղարկեք կառավարություն։ Իսկ այն մարդիկ, ովքեր դեռևս ըն կնում են էժանագին քարոզչության տակ և իմ

հրապարակումները երբեմն անվանում ստ ահոդ, ևս մեկ անգամ պետք է համոզվեն, որ ես որևէ բան առանց փաստերի չեմ հրապարակում։ Սպասում եմ փաստերի ստուգման հարթակների և մյուս «օբյեկտիվ» մեդիահարթակների մե ղայականներին։ Թեպետ դրա կարիքն էլ չունեմ, քանի որ իմ պաշ տելի հայ ազգը միշտ ճիշտ է՝ գո ղի ու …-ի կյանքը 40 օր է։ Այս դեպքում՝ 66 օր էր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *