Աստղ Գալեյանը գրում է. Հիշում եմ քն նական շրջանը ԲԱԼԵՍ։ Ամեն մի քն նությունից առաջ, առավոտ շուտ գնում էիր եկեղեցի, թերևս գիտեմ, որ դու շաբաթը մեկ եկեղեցի էիր գնում մոմ վա ռում, հիշում եմ, որ ասում էիր մամ էսօր իմ եկեղեցի գնալու օրնա։ Տանից դուրս գալուց 1 բաժակ

ջուր էի լցնում ետևիցդ, չգիտեմ հին սովորույթ էր և դա պահպանում էի ։ Գիտես բալես քեզ ճանապարհելուց հետո ես էլ էի պատրաստվում և վազում եկեղեցի և գնում էի գտնում քո վա ռած մոմերը, հարյուրի մեջ գտնում էի քո մոմերը (մամ իմ վա ռած մոմերը ֆա կելի նման են) և կողքը վա ռում իմ մոմերը։ Անհանգիստ սպասում էի, թե երբ կվերջանա քն նությունդ։ Ասել էիր «մամ չգաս

համալսարան և արևի տակ կանգնես,հավատա ամեն ինչ լավ է լինելու»։ Դե ոնց ՈՐԴԻՍ ասել էր , այդպես էլ անում էի։ Միխս շատ հանգիստ էր, ես հակառակը շատ անհ անգիստ, րոպեն մեկ ասում էի Միխ նայի գնահատականներդ հո չեն ասել,միշտ ժպտում էր և կրկնում «վայ մամա մամա», ջան մաման մե ռնի քեզ Միխս ։ Հիշում եմ ռուսերենի քն

նության գնահատականը հայտնելու լուրը, զանգեցիր «մամ քսան միավոր», չգիտեմ ինչ կատարվեց հետս, ուրախությունից գո ռում էի… Ախ այս ամենը մնաց թանկարժեք հուշ, այն ես խնամքով պահում եմ գիտակցությանս և սրտիս մեջ, փայփայում։ Չգիտեմ ասում են Աստծո գործերը անքն

նելի են, բայց պետք է ասեմ Աստված ինչիդ էին պետք այսքան ԼՈՒՅՍԵՐ, ինչի տարար, ինչի 1000-ավոր ծնողների թողեցիր անտ եր, ինչի համար փոքրիկներին թողեցիր անհայր։ Չգիտեմ չգիտեմ այլևս ոչինչ չգիտեմ, միայն գիտեմ և զգում եմ մի բան չմաշվող կարոտ … Միխս անչափ, անա սելի, աննկարագրելի կարոտել եմ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *