Սևան Ղազարյանը գրում է. Աշխարհում 2 պետություն կա, որոնց համար ղարաբաղյան կոն ֆլիկտ այլևս գոյություն չունի՝ մեկը բնականաբար ադրբեջանն է, մյուսը՝ ռուսաստանը։ Հատկանշական է որ Պուտինը չհ իշատակեց «ղարաբաղյան կոն ֆլիկտ» արտահայտությունը՝ փոխարենը

շնորհակալություն հայտնելով ալիևին «հարավային կովկասում իրավիճակի կարգավորման համար…»։ Ռուսների համար գոյություն ունի «հարավային կովկասի հարց», իսկ այդ հարցում հայկական Արցախը ռուսների համար դարձավ վճարամիջոց Ադրբեջանի հետ առևտրում։ Ամբողջ աշխարհը 10-յակ տարիներ հայտատարում էր, որ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում՝ առաջարկելով

կարգավորման երեք սկզբունք՝ ուժի չկի րառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշում։
Ի՞նչ կատարվեց 2020 թվականին։ Ռուսաստանի թույլտվությամբ Ադրբեջանը ուժ կիր առեց, «վերականգնեց տարածքային ամբողջականությունը», իսկ հայերի «ինքնորոշման իրավունքը» մնաց օդում կա խված։ Հիմա ի տարբերություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ Ռուսաստանը ճանաչում է ուժի

կիրառմամբ հաստատված խաղաղությունը՝ մոռացության մատնելով հայության ինքնորոշման իրավունքը։ Ըստ այդմ՝ Արցախի հարցում առաջացել է 2 գե ոպոլիտիկ բևեռ։ Մեկը ռուս-ադրբեջանական բևեռն է՝ ըստ որի հարցը լուծվել է ուժի կիրառմամբ, կոն ֆլիկտն այլևս անցյալում է, Արցախի կարգավիճակ գոյություն չունի, պիտի

սահմանազ ատվել և ապաշր ջափակվել, ինտեգ րվել ռուս-թուրքական ռեգիոնալ նախագծերին և կառուցել «խաղաղ ապագա։ Մյուսը ֆրանկոամերիկյան բևեռն է՝ ըստ որի կոն ֆլիկտը դեռևս չի լուծվել, Արցախի կարգավիճակի հարցը առանցքային է, իսկ ուժի կիրառմամբ հաստատված ներկա ստատուս քվոն չի նպաստում երկարատև և կայուն խաղաղությանը։ Այսպիսով՝ առնվազն

Արցախի հարցում հայության շահերն օբյեկտիվորեն համըն կնում են արևմուտքի շահերի հետ, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են կառ չած մնալ ռուս-ադրբեջանական օրակարգից։ Անհրաժեշտ է ամեն գնով հրաժ արվել եռակողմ ձևաչափից։ Մենք այդտեղ դաշնակիցներ չունենք։ Հարցերը պետք է միջազգայնացնել։ Առանց ֆրանկոամերիկյա ներգ րավման, Հայաստանը շարունակելու է վճարել ռուս-ադրբեջանական տան դեմին՝ «հարավային կովկասում իրավիճակի կարգավորման համար…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *