Սասուն Քոսյանը գրում է. Արդեն իսկ հստակ է, որ ՀՀ արտաքին քաղաքական վե կտորը փոխվել է դեպի Արևմուտք: Պատահական չէ, որ ի տարբերություն 2018 թվականի, Փաշինյանը իր նախընտրական քարոզարշավում գոնե 1 անգամ էլ չնշեց, որ Հայաստանը չի պատրաստվում արտաքին

քաղաքականության փոփոխություններ մտցնել: Հիմա արդեն պարզ է, որ դա հենց հեղափոխությունից հետո պետք էր անել: Այնինչ Փաշինյանը շարունակեց նախկին իշխանությունների ռուսաստանամետ քաղաքականությունը, որի դառը պտուղներն էին Ռուսաստանի դա վաճանությունն ու Արևմուտքի սառը վերաբերմունքը Հայաստանին: Եթե

քաղաքական կուրսը այն ժամանակ փոխած լինեինք, ապա Ռուսաստանի դա վաճանության հետևանքները կլինեին ավելի մեղմ, ու հնարավոր է պատ երազմից էլ խուս ափեինք: Մյուս կողմից էլ քչերը կարող էին երևակայել այսպիս արդյունք, և Ռուսաստանից հեռանալու քաղաքականությունը մինչև պատ երազմը չէր ընկալվի ժողովրդի

մեծամասնության կողմից: Այնպես որ, հետին թվով միշտ ավելի հեշտ է վերլուծելը, բայց 1 տարի առաջ դա բոլորովին էլ միանշանակ չէր: Ինչևէ, եղել է այն, ինչ եղել է, և լավ է ուշ դասեր քաղել, քան երբեք: Հիմա խնդիրը այս անցումային շրջանը անցն ցում իրականացնելն է: Պուտինյան Ռուսաստանը ոչ միայն կարող է շարունակել պասիվ դա վաճանական քաղաքականությունը, այլ անցնել ակտիվ

հակահայաստանյան գործողությունների և սա դրանքների: Արդեն իսկ ռուսները անբա րյացկամ տրամադրություններ են ստեղծում ոչ պաշ տոնական մակարդակով Հայաստանի դեռևս նոր ձևավորովող պրոարևմտյան քաղաքականության վերաբերյալ, որի պաշ տոնական սկիզբը դրվեց ընդամենը 2 ամիս

առաջ Փաշինյանի Փարիզ և Բրյուսել այցելությամբ: Դեռևս շատ բաներ հստակ չեն, թե Փարիզը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը ինչ ֆորմատով ու ծավալներով են աջակցելու Հայատանին, բայց ինչ էլ որ լինի դա աննկատ չի անցնելու Ռուսաստանի համար ու Հայաստանի համար կարող են լինել հետևանքներ, որին պիտի պատրաստ լինենք դիմակայել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *