Դուք արդեն Հայաստանի Հանրապետոըթյան ԱԺ-ի պատգամավոր եք ու ՀՀ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 4-րդ հոդվածի վեցերորդ կետի համաձայն պար տավոր եք պատասխանել քաղաքացիների առաջարկներին։ Առաջարկներս կձևակերպեմ հարցերով, որոնց պար տավոր եք պատասխանել։ Հիշո՞ւմ եք 1999 նոյեմբերի վերջին

Դուք և տիկին Բելլան ընտանիքիս ցա վակցություն հայտնելու նպատակով եկաք մեր տուն և նախապես որոշված կես ժամի փոխարեն մնացիք 1 ժամից ավելի։ Դուք խոսեցիք ահաբ եկչության կազմակերպիչներին ամեն գնով բացահայտելու անհրաժեշտության մասին և երբ ես ասացի, որ եթե չբացահայտեք՝ ժողովուրդը Ձեզ է կաս կածելու։ Դուք ասացիք՝ ԳԻՏԵՄ։ Նշանակում է գիտեք, որ ժողովուրդը 22 տարի ապրում է Ձեր հանդեպ այդ կասկածով։ Անցել է քսաներկու տարի և ահաբ

եկչության կազմակերպիչները չեն բացահայտվել ոչ՛ Ձեր, ո՛չ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Իսկ դրանք կա՛ն, քանի որ , մասնավորապես դա տարանն այդպես էլ չբացահայտեց Արմենակ Արմենակյանի սպ անությունն այն դեպքում, երբ հենց դա տարանում դա տախազ Հակոբ Մարտիրոսյանն ապացուցեց, որ
Արմենակյանին չէին կարող սպ անել ահաբ

եկչության ձեր բակա լված, ապա դա տապա րտված մասնակիցները, քանի որ նրանք այդ պահին ԱԺ դահլիճում էին։ Ո՞վ ԱԺ նիստերի դահլիճի միջանցքում սպ անեց Արմենակյանին, 22 տարի է այս հարցը կա խված է մեր արդարադա տություն գլխին։ Մեր վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2000 թվականի մայիսի տասին, երբ 2 ամիս դիմելուց հետո, վերջապես ընդունեցիք մեզ՝ զո

հվածների կանանց, որովհետև մենք չափազանց մտահո գված էինք նախաքն նության ընթացքից։ Հատկապես, երբ փետրվարին Գագիկ Ջհանգիրյանն ինձ հրավիրեց զի նդա տախազություն և ասաց, որ իր ձեռքերը կապում են ու չեն թողնում գործել։ Այս մասին երբ ես ասացի այդ հանդիպման ժամանակ, Դուք անմիջապես հեռախոսը վերցրեցիք և կանչեցիք

Ջհանգիրյանին, ով պարզապես ստ եց, ասելով որ նման բան ինքը չի ասել։ Նաև ասաց, որ ինքն այդ վտ անգի մասին տասներկու օր առաջ զգուշացրել է Վազգեն Սարգսյանին։ Դժ վար չէ հետևություն անել, որ եթե Ջհանգիրյանը տեղյակ էր ահաբե կչության վտ անգի մասին, Դուք, որպես նախագահ և Սերժ Սարգսյանը, որպես ազգային անվտ անգության նախարար, նույնպես պետք է տեղյակ լինեիք,

բայց կա նխելու համար մատը մատին չտվեցիք։ ԻՆՉՈ՞Ւ Դուք էիք Երկրի անվտ անգության թիվ 1 պատասխանատուն, Ձեր օրոք գլխա տվեց մեր պետությունը և պետականությունը, որի հետևանքն այսօրվա իրականությունն է և Դուք ոչինչ չարեցիք, ընդհակառակը՝ ամեն ինչ արեցիք դա տավարությունը շեղելու համար, կարևոր վկաները վեր ացվեցին, դա տարանում չհարցաքն նվեցիք։

ԻՆՉՈ՞Ւ Հարցերս. Եթե գիտեիք, որ չբացահայտելով հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին դուք կհաստատեք Ձեր նկատմամբ ժողովրդի մեջ եղած կասկածը, ինչո՞ւ չպա հանջեցիք արդար նախաքն նություն և դա տավարություն։ ԻՆՉՈ՞Ւ 2004 թվականի նոյեմբերի տասնմեկին կայացվեց կազմակերպիչների մասով «մայր» գործից անջատված մասը կա րճելու որոշումը և այդպես էլ ուզեցիք թա ղել ամեն ինչ։ Որպես պատգամավոր պատրաստվո՞ւմ եք հետևել այս գործի վերաբացման ընթացքին։ Անահիտ Բախշյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *