Մարիա Երկանյանը գրում է. Սեն ջան, հուլիսի քսաներկուսին, դու պիտի գաիր, օրերն էիր հաշվում քանի դեռ զո րամասում էիր, ասում էիր( մամ ջան երբ կգա այն օրը`որ գամ և գրկեմ քեզ, նենց եմ գրկելու և սե խմեմ դոշիս,որ ոտքերդ գետնից կտ ռվի),բա ի՞նչի խոստումդ չկատարիր։ Այսօր հենց այդ

օրնա, որ գաս և գրկեմ քեզ,որ ես քեզ սե խմեմ դոշիս և հոտդ քաշեմ,բա ասում էիր( մամ ինչի՞ ես հոտ քաշում երբ գրկում ես)ասի ֊ Տղես որ աչքերս փակեն և հազար հոգի մարդ լինի, ես քեզ կճանաչեմ քո հոտով 100կմ հեռվից էլ։ Է՜հ տղես, ծիծաղում էիր երբ ասում էի սիրում եմ հոտդ։ Հենց գնացիր բանակ, ինքդ էիր ասում ֊ մամ կարոտել եմ հոտիդ։ Սենս` իմ թանկ,կարոտել եմ հոտիդ,

ժպիտիդ, դեմքիդ, աչքերիդ, հայացքիդ, ձայնիդ եմ կարոտել։ Ես կես ժամ առանց ձայնդ լսելու չէի դիմանում, շունչս կտ ռվում էր, իսկ հիմա մնացել եմ առանց քեզ, առանց քո ձայնի, առանց քո համբույրի, առանց քո ժպիտի։ Դու խոստացար որ կգաս։ Երբ ասեցի `կգամ կկանգնեմ մեքենայի դեմ, չեմ թողնի տանեն, ծիծաղեցիր,ասիր` մամ խայ տառակ հո չե՞ս,կարա՞ս խայ տառակ անես,հո

մենակ ես չե՞մ։ Երբ տանում էին քեզ Ղարաբաղ,դու զանգիր ասիր` ֊ Մամ ջան չմտածես,գնում ենք թուրքի մաման լա ցացնենք, մեր հողերը հետ բերենք, հաղթելու ենք և գանք, չմտածես,հանկարծ չլ ացես, մինչև հիմա դու չէիր քնում գիշերները որ ինձ տղա մեծացնես, որ քեզ պաշ տպան լինեմ, հիմա գնում եմ պաշ տպանեմ քեզ էլ ,քրոջս էլ, տատիին էլ, Հայրենիքս էլ մամ դու կարաս

հպարտանաս ոչ թե վա խես խնդրում եմ դուխդ չգցես, քեզ պինդ պահի, քրոջս լավ կնայես մինչև գամ)։ Դու նենց վստահ էիր ասում,համոզիր ինձ։
Սենս ջիգյարս, խոստացել էիր որ կգաս,բա ու՞ր ես չկաս, տղերքն եկան, դու չկաս։ Վա ռվումա հոգիս սիրտս, չեմ դիմանում։ Ո՞նց ապրեմ առանց քեզ ի՞նչ անեմ առանց քեզ, առանց քեզ ինձ համար

աշխարհը դատարկա, տունս դժ ոխք սեղանս տխ ուր, բարձս քար։ Տունդ նկարներովդ եմ լցրել, խել ագարի նման շրջում եմ և հետդ խոսում։ Տղես`առանց քեզ օր օրի վրա ես ավելի եմ հանգչում։ Տղես դու խոսքիդ տերն էիր միշտ,ես քեզ տենց եմ դաս տիարակել, հիմա էլ խոսքիդ տերն եղի արի։ Աղաչում եմ հետ արի։ Եկավ օրդ գալու,

արի՛ արի աղաչում եմ,առանց քեզ ես ոչինչ եմ։
Արի` կամ ինձ էլ տար։ Ամեն խոսքդ հիշելով մե ռնում եմ արի։ Ինչքան էլ անցնեն օրեր և տարիներ, մեկա կսպասեմ, մեկա դու ինձ համար ողջ կմնաս, և ես կսպասեմ… արի աղաչում եմ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *