Գեղամ Նազարյանը գրում է. Abgar Nazaryan Աբգար ջան։ Մի տարի, ուղիղ 1 տարի առաջ քեզ ճանապարհեցինք բանակ։ Այսօր հաստատ կասեի՝ Աբ, Աբգար ջան, տեսար, ոնց 1 տարին թռավ, հետո կասեի, դե շուտով կգանք Հադրութ, քեզ տեսնելու, իսկ դու կասեիր՝ մի էկեք, ես

արձակուրդ եմ գալու շուտով։ Ես չեմ զանգի, չեմ ասի, դու չես առարկի, ոչ թե նրա համար, որ աշխարհաքաղաքական կտ րուկ փոփոխություններ եղան, այլ մեր ժողովրդի գլխում այդ փոփոխությունները եղան, բերեցին պետության գլխին 1-ին, որը մեր երկիր, պատ երազմ, պար տություն և աղ ետ բերեց։ Հիմա քո հետ մտովի ենք խոսում, 1000-ավոր մայրեր, հայրեր իրենց տղերքի հետ մտովի և երազում են խոսում։ Աբգար ջան,

Հայկազ ջան, Վարդան ջան, Գոռ ջան, Մխիթար ջան, Սամվել ջան, Արամ ջան, Սարո ջան, Արգամ ջան, Կարեն ջան, Գեւորգ ջան, Տիգրան ջան, Հայկ ջան, Անդրեաս ջան, տղերք ջան, գիտեմ, դուք Երկնքում դրա դա տն եք

իրականացնելու, իսկ մինչ այդ, երկրում՝ այստեղ մենք այն կիրականացնենք, որ երկիրը ապրելու հնարավորություն ստանա։ Ընտրությունները ոչինչ են փոխել, ոչ ձեզ ենք հետ բերել, ոչ Շուշին, ոչ էլ մոռացրել է ծա նր, մարդկության պատմության մեջ չտեսնված հան ցագործությունը։ Աբգար ջան, շատ ենք կարոտում…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *