Կոմիտասը՝ Սողոմոն Գեւորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թ-ի սեպտեմբերի քսանվեցին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գեւորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, բայց նաեւ երգեր էր հորինում եւ օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի

էր ընկ նում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։ Ան ուրախ և զր կանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կոր ցրել է մորը, երբ նույնիսկ 1 տարեկան չէր։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա էր վերցրել տատը։ 7 տարեկանում Կոմիտասն ընդունվել է

տեղի 4-ամսյա դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկել Բուրսա՝ ուսումը շարունակելու։
Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, ու 4 ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որ բացած. վա խճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը տասնմեկ տարեկան էր… Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են

Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:
Կոմիտասն ընդունվեց պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն

հաճախում էր Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր եւ երաժշտության պատմության դասախոսություններին:
1899 թվականի սեպտեմբերին Կոմիտասը վերադարձավ Էջմիածին ու ձեռնամուխ եղավ իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխեց երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծեց ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնելով

երգչախմբի կատարողական մակարդակը: Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ ար վարձանի հի վանդանոցում՝ այնտեղ գրեթե 20 տարի անցկացնելով։ 1935 թ-ի հոկտեմբերի քսաներկուսին մեծն Կոմիտասի կյանքը ընդհ ատվեց։ 1936 թվականի գարնանը նրա աճ յունը տեղափոխվեց

Հայաստան ու հողին հան ձնվեց Երեւանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։ «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հո գեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վա խճան չունի։ Նա պետք է ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պետք է ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *